Commitment to Constructive Dialogue

Հայտնի են ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) անունները

Սույն թվականի մայիսի 29-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովն ավարտեց Ծրագրի շրջանակներում հայտարարված ծրագրային 9 թիրախ ոլորտներում ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհին դիմած հայտերի գնահատումը: Ընդհանուր թվով դրամաշնորհային ծրագրեր են ներկայացրել 29 կոալիցիաներ: Ներկայացված ծրագրերից 9-ը դրամաշնորհային հանձնաժողովի կողմից ընտրվել են որպես մրցույթի հաղթողներ: 
Ստորև ներկայացնում ենք հաղթող ծրագրերի, ցանցերի և ներկայացնող կազմակերպությունների ցանկը՝ ըստ թիրախային ոլորտների.
 
Արդարադատություն
1. «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիր, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց
 
  • «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
  • «Աստղացոլք» հասարակական կազմակերպություն
  • Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
  • Ընտանիք և համայնք ՀԿ 
Մարդու իրավունքներ
2. «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագիր, «Հանուն հավասար իրավունքների» կոալիցիա
  • «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» Հկ
  • «Իրավունքի ուժ» ՀԿ
  • «Հավասար Իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ
  • «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
Հանրային ֆինանսների կառավարում
3. «Բյուջե բոլորի համար» ծրագիր, «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց
  • Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն»  հիմնադրամ
  • «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
  • «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
  • «Սիսիանի կանանց Ռեսուրս կենտրոն»  հիմնադրամ
  • «Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
  • «Իջևանի կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
 
Կրթություն 
5. «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիր, «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» կոալիցիա
  • «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ
  • «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ
  • «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ
  • «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ
Սոցիալական ոլորտ․ հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում 
6. «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագիր, Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիա
  • «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
  • «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»
  • Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ
  • «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ
Գյուղատնտեսություն
7. «Մասնակցային քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագիր, Հայաստանի Գյուղատնտեսական դաշինք
  • «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ
  • Ագրոսիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն
  • ՎԻՍՏԱԱ Փորձագիտական կենտրոն խորհրդատվական ՀԿ
  • ՇԵՆ բարեգործական ՀԿ
  • «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ
  • ՊրոՄեդիա_ Գենդեր ՀԿ
  • «Իրազեկ» համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ
Տնտեսություն
8. «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիր, «ՀամաԶարԿ» («Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում»)
  • «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ,
  • «ՀԿ Կենտրոն» 
  • «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
  • «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ
Էներգետիկա
9. «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ծրագիր, ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման կոալիցիա
  • Էներգախնայողության աջակցման հիմնադրամ ՀԿ 
  • Կանայք էներգատիկայում և կլիմայում ՀԿ 
  • Աջակցություն բարեփոխումներին ՀԿ 
  • Մարդկային կապիտալի զարգացման կենտրոն ՀԿ  
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի թիմը շնորհակալություն է հայտնում մրցույթին մասնակցած ՔՀԿ-ներին և ակնկալում է հետագա համագործացկությունը Ծրագրի շրջանակներում։
 
Հիշեցնենք, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ:
 
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Դրամաշնորհային հանձնաժողով