Commitment to Constructive Dialogue

Ենթադրամաշնորհների մրցույթում հաղթած ՔՀԿ-ների կոնսորցիումների համար խորհրդատվական սեմինար անցկացվեց

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովը մայիսի 29-ին ավարտել է ծրագրի շրջանակներում հայտարարված ծրագրի 9 թիրախային  ոլորտներում ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհին դիմած հայտերի գնահատումը:
 
Ընդհանուր թվով դրամաշնորհային ծրագրեր են ներկայացրել ՔՀԿ-ների 29 կոնսորցիումներ: Ներկայացված ծրագրերից 9-ը դրամաշնորհային հանձնաժողովի կողմից ընտրվել են որպես մրցույթի հաղթողներ:
 
Այսօր՝ մայիսի 30-ին, ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհների իրականացման և հաշվետվություների ներկայացման  վերաբերյալ  խորհրդատվական սեմինար տեղի ունեցավ։
 
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարի տեղակալ, դրամաշնորհային հանձնաժողովի նախագահ Արտակ Սարիբեկյանը ողջույնի խոսքով հանդես եկավ։ Նա ներկայացրեց, թե կազմակերպություններն առաջիկա ամիսներին ինչ առաջնահերթ պարտավորություններ ունեն։
 
«Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացնելու է ենթադրամաշնորհային շահառուների ֆինանսական հաշվետվությունների ընդունումը և ֆինանսական վերահսկողությունը։ «Կցանկանայի, որ բոլորս միասնական՝ մեկ ձևով աշխատենք։ Պետք է մեծ ուշադրություն դարձնենք ֆինանսական փաստաթղթավորումներին, սկսած պայմանագրերի կնքման պահից»,-նշեց ընկերության ներկայացուցիչ Սամվել Դանիելյանը։ Ծրագրի ավարտին բոլոր կազմակերպություններում պետք է աուդիտ անցակցվի, որն իրականացնելու է «Գրանթ Թորնթոն» ՓԲ ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Մելինե Հարությունյանը ներկայացրեց ։
 
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող/իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ծրագրի դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ծրագրային պատմողական հաշվետվությունների պահանջները, ինչպես և նշեց, որ ՔՀԿ-ների կոնսորցիումներին կտրամադրվի ծրագրային անհրաժեշտ բոլոր տեղեկատվական նյութերը։
 
Նարինե Մեժլումյանը, ով ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետն է, նշեց, որ ՔՀԿ կոալիցիաները պետք է հաշվետվություններ ներկայացնեն, որտեղ նշված կլինեն բոլոր միջոցառումների, մասանկիցների, նրանց թվի և մի շարք այլ գործոնների մասին։ Կգնահատվեն նաև ծրագրի ընթացքում կազմակերպված դասընթացների ու սեմինարների արդյունքները։
 
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մեդիա արշավների մասնագետ/լրագրող Ալիսա Չիլինգարյանը մասնակիցների համար ներկայացրեց մեդիա արշավների, հանրության շրջանում տեղեկատվության ակտիվ տարածման ու հաշվետվողական նյութերի հրապարակման կարևորության մասին։ Այս ամենը թույլ կտա աշխատել թափանցիկ ու տեսանելի՝ բոլորի համար։