Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտարարությում է թափուր հաստիքի մրցույթ՝ լուսանկարիչ, օպերատոր, մոնտաժի մասնագետի համար, որը ներառում, սակայն չի սահմանափակում հետևյալ աշխատանքերի` կազմակերպության և ծրագրի կայքերի, կայքերի ՖԲ սոցիալական ցանցի էջերի, կայքերի www.youtube.com էջերի համար ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների լուսանկարների և տեսանկարահանումների կատարում, լուսանկարների և տեսանյութերի մշակում ու հրապարակում, ինչպես նաև Պատվիրատուի ծրագրի ղեկավարի կողմից ծրագրի շրջանակներում տրված այլ հանձնարարություների կատարում:
Կազմակերպությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2
Պաշտոնը՝ Լուսանկարիչ, օպերատոր, մոնտաժի մասնագետ
Հիմնական գործառույթներ
- Իրականացնել լուսանկարահանման և տեսանկարահանման աշխատանքներ,
- Մշակել լուսանկարները, պատրաստել ֆոտոշարքեր, ֆոտոռեպորտաժներ, կոլաժներ,
- Մոնտաժել տեսանյութերը, պատրաստել ռեպորտաժներ, հաղորդումներ,
- Կատարել ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև ս.թ. հունիսի 25-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագրում նշելով «Օեպարտոր-մոնտաժող» բառը: Հեռախոս՝ 010 54 01 99: