Commitment to Constructive Dialogue

ԼԻԱՆԱ ՄԱԿՎԵՑՅԱՆ

Լիանա Մակվեցյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի համակարգողն է: Սույն պաշտոնը զբաղեցնում է 2017թ. փետրվարից: 2017 թ. ապրիլ ամսից «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ԻՀԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավաբանն է:
2014 թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտություն բաժինը` ստանալով բակալավրի աստիճան, իսկ 2016 թվականին` մագիստրոսի աստիճան: Գործունեություն է ծավալել մի շարք հասարակական կազմակերպություններում:
Կազմակերպում և իրականացնում է մասնաճյուղի աշխատանքները, համակարգում Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի Գեղարքունիքի ՔՀԿ-ների խմբի աշխատանքը, տրամադրում անվճար իրավաբանական օգնություն քաղաքացիներին, ինչպես նաև կազմակերպում գրադարանային ռեսուրսների տրամադրումը: