Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր Գավառի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի ՔՀԿ ինկուբատորների խմբի և «Իրազեկ» համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ-ի նախագահ Հրաչյա Զաքոյանի միջև: «Իրազեկ» համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ-ն համարվում է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի անդամ, որն էլ իրականացնում է «Մասնակցային քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագիրը:
«Մասնակցային քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագիրն իրականացվում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ենթադրամաշնորհային փուլի շրջանակում:
Այսօրվա հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի դրույթները, քննարկել ՔՀԿ–ների հետ հնարավոր համագործակցության ուղիները:
Հանդիպման ընթացքում Հրաչյա Զաքոյանը կարևորեց կառուցողական երկխոսության դերը ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ բոլոր ոլորտներում խնդիրների լուծման ուղղությամբ արված քայլերի հարցում: Մասնավորապես, նա նշեց, որ շատ հաճախ, չուսումնասիրելով ինչպես մարզերի բնակլիմայական, այնպես էլ այլ առանձնահատկություններ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և այլ մարմիններ մշակում ու իրականացնում են ծրագրեր, որոնք հիմնականում ընդհանրացված բնույթ են ունենում: Նա նաև նշեց, որ իրենք հանդես են գալիս ոչ թե քննադատողի դիրքից, այլ համագործակցողի, և կարևորում են ինչպես պետական մարմիների, այնպես էլ ՔՀԿ ներկայացուցիչների հետ համագործակցությունը:
Ներկա գտնվող ՔՀԿ ներկայացուցիչները հարցեր ուղղեցին Հրաչյա Զաքոյանին ինպես ծրագրի, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: «Արեգունի» սոցիալական զարգացման ՀԿ-ի նախագահ Գայանե Խաչատրչյանին հետաքրքրում էր՝ ինչ մեխանիզմներով կարելի է պաշտպանել գյուղացու շահերը, որպեսզի և՛ բերքի հանձնման, և՛ կաթի մթերման ժամանակ խուսափեն հնարավոր վնասներ կրելուց: Պարոն Զաքոյանը նշեց մի քանի ուղիներ, սակայն նորից նա կարևորեց համագործակցությամբ հանդես գալը:
Հանդիպման ավարտին ձեռքբերվեց նախնական պայմանավորվածություն՝ «Մասնակցային քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակներում մարզային քննարկումներին մասնակցելու համար:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: