«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին՝ 10:30-ին, Վանաձորի ՔՀԿ ինկուբատորում ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը դասախոսություն կկարդա՝ «Արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների, բիզնես և գյուղատնտեսության ոլորտներում կառավարության ծրագրի հիմնադրույթները» թեմայով: Դրան կհաջորդի անհատական խորհրդատվությունների տրամադրումը արդարադատության, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների կառավարման և ծրագրային թիրախ 9 ոլորտներից դուրս գործունեություն ծավալող Վանաձորի ինկուբատորի ՔՀԿ-ներին Զադոյանի և ծրագրի իրավաբան/Լոռու մասնաճյուղի համակարգող Արթուր Սուքիասյանի կողմից:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.
1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
2. Փաստարկված քաղաքականությունների մշակում,
3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/ երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ։
Ծրագրի թիրախ 9 ոլորտներն են․
1. Հանրային ֆինանսների կառավարում
2. Մարդու իրավունքներ
3. Արդարադատություն
4. Բիզնես
5. Կրթություն
6. Գյուղատնտեսություն
7. Տնտեսություն
8. Էներգետիկա
9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում
ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են մոտ 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորներին ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու է ընդհանուր թվով 33 դրամաշնորհ՝ յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։
Տավուշի մարզի ՔՀԿ-ները հնարավորություն ունեն՝ օգտվելու Վանաձորում գործող ինկուբատորից, Արագածոտնի ՔՀԿ-ները՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի ինկուբատորներից՝ ըստ ՔՀԿ-ների տարածքային դիրքի, Վայոց Ձորի ՔՀԿ-ները՝ Երևանի ինկուբատորից։