Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 21-ին, Վանաձորի քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորում, ծրագրի տնտեսության ենթադրամաշնորհային «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը ներկայացրել է ծրագիրը:
Հայկարամ Դրմեյանը նշեց, որ ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում ընտրված խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը` ոլորտի հանրային քաղաքականության բարելավման, մոնիթորինգի իրականացման և ջատագովության միջոցով:
«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի գործողություններն է լինելու՝
- Աշխատանքային խմբի ստեղծումը,
- Քաղաքացի-մոնիթորների վերապատրաստումը,
- Երեք մարզերի 6 համայնքների բնակիչների շրջանում հարցումների անցկացում և արդյունքների վերլուծությունը,
- Տվյալների հարցումը ՏԻՄ-երից,
- Կոալիցիայի ստեղծումը։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: