Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Գյումրու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների խմբի համար ներկայացվեց «Սոցիալական ոլորտ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի և թափանցիկության մոնիտորինգի արդյուքները և ոլորտի բարեփոխումների հեռանկարները» ծրագիրը։
Դասախոսությունը ներկայացրեց «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արա Մելիքջանյանը։ Նա նշեց ծրագրի նպատակ, խնդիրները, մոնիթորինգի արդյունքում կատարած բացահայտումները, իրավական դաշտը, արդյունքները։
Ներկայավցվեց նաև «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից տվյալ ծրագրի շրջանակներում կազմած զեկույցը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ակտիվ մասնակցում էին սեմինարին, տալիս էին իրենց հուզող հարցերը տվյալ ոլորտի հետ կապված։
Արա Մելիքջանյանը խոսեց բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության գործողությունների կամ անգործության դեմ բողոքներ ներկայացնելու ընթացակարգերի և 114 գործող թեժ գծի մասին։ Մասնակիցները արտահայտեցին իրենց դժգոհությունը գործող բոլոր թեժ գծերի մասին։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: