Այսօր՝ հունիսի 21-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Երևանի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորում դասախոսություն ներկայցվեց «Հանրային վերահսկողության, հանրային քաղաքականություների մշակման և կառավարության հետ կառուցողական երկխոսության ոլորտներում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձը» թեմայով:
Դասախոսությունը ներկայացրեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։
«Մեր բնույթով, վարքագծով, կառուցվածքով հանրային քաղաքականության հետազոտական վերլուծական կենտրոն ենք։ Հետազոտությունների դաշտում շատ բաներ ենք արել, ծրագրային բյուջետավորումը ևս սկսվել է մեր գրասենյակից, ու հասել ենք նրան, որ 2019 թվականից Հայաստանի բյուջեն պետք է ներկայացվի ծրագրային բյուջետավորման ֆորմատով։ Շատ ենք ներգրավվել տարածաշրջանային ծրագրերում, զբաղվել ենք հանրային դիվանագիտությամբ, առաջնեկն ենք եղել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում և այլն»,-ասաց նա։
Թևան Պողոսյանը նաև նշեց, թե ինչ աշխատանքներ են տարվեր կառավարության հետ և ինչ հաջողություններ են գրանցել տարեբր օրենսդրական ակտերի ընդունման համար։ Մասնակիցները հարցուպատասխանի տեսքով ներկայացրին իրենց հետաքրքրող հարցերը հասարակական կազմակերպությունների զարգացման, հանրային քաղաքականությունների մշակման ու կառավարության հետ ունեցող կառուցողական երկխոսություն ունենալու առանձնահատկությունները, ինչպես նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առկա մի քանի կետերի մասին։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: