Այսօր՝ հունիսի 25-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է ծրագրի կրթության ոլորտում հաղթած «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ու զբաղվածության ոլորտներում քաղաքականության բարելավմանը՝ քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիաների պատշաճ մասնակցության ապահովման և սոցիալական գործընկերության դերի բարձրացման միջոցով։
Հանդիպմանը մասնակցել են ԿԵՀ ծրագրի պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը, «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի ղեկավար, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ նախագահ Արտաշես Տոռոզյանը, Գլոբալ զարգացումներ հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը և ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող Խաչիկ Գևորգյանը։
Արտաշես Տոռոզյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում պետք է բարելավվի Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքներում ՄԿՈՒ առաջարկի և աշխատաշուկայի պահանջարկի համապատասխանությունը, ինչպես նաև բարձրացնել կարիերայի խորհրդատվության արդյունավետությունը ՔՀԿ-ների կոալիցիաների շուրջ համայնքային մակարդակում սոցիալական գործընկերության նոր մոդելի ստեղծման և գործարկման միջոցով։
Այս շրջանակներում առաջարկվում է նաև ստեղծել քոլեջների խորհուրդներ, ինչի մասին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց․«Մեզ հարկավոր է քոլեջների խորհուրդների մոդելների հետ կապված հետազոտություններ արվեն։ Պետք է հետազոտություն արվի՝ հաշվի առնելով թե՛ միջազգային, թե՛ տեղական փորձը՝ հասկանալու համար, թե որն է դրա արդյունավետ տարբերակը։ Նախարարությունը պետք է առավելագույնս քիչ դեր ունենա խորհրդի անդամների ընտրության հարցում»,-ասաց նա։
Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, քոլեջների խորհդի միջոցով կհսկվի նաև ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման հարցը, և այսուհետ չի լինի այնպես, որ մայրը որդուն «ժառանգի» իր պաշտոնը։
Հանդիպման ավարտին կողմերը որոշեցին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել՝ քննարկելու ու ներկայացնելու կատրված աշխատանքները։
Իրավաբանների հայկական ասոցիացիան Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներ իր գործընկերների՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը։