Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 29-ին, քաղհասարակության կազմակերպությունների 27 ներկայացուցիչներ հանդիպում ունեցան ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի հետ։
Ողջունելով նախաձեռնությունը, Ալեքսանդր Շագաֆյանը նշեց, որ ամիսներ առաջ ինքը կարող էր հակառակ դերում լինել, հանդես գալ որպես քաղհասարակության ներկայացուցիչ, և բավականին լավ է հասկանում կրթական ոլորտում աշխատող ՀԿ-ների մտահոգությունները։ Նա նաև մասնակիցներին ներկայացրեց Կրթության տեսչական մարմնի գործառույթները, լիազորությունները, ինչպեսև ընթացիկ և առաջիկա անելիքները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ավագ դպրոցների կրթական ծրագրերի արդիականացմանը վերաբերող հարցեր, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված ծրագրերը, նախադպրոցական կրթության ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև ավագ դպրոցներում աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության մասին։
Կողմերը քննարկեցին նաև համայքներում բազմահամակարգ կրթության դրական և բացասական կողմերի մասին, երբ շատ համայնքներում դպրոցն ունի քիչ աշակերտներ և մեկ դասարանում սովորում են 2-րդ, 5-րդ, որոշ դեպքերում նաև երրորդ տարիքային խմբի պատկանող աշակերտներ։
Այս մասին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարն ասաց․ «Սա պետք է ընկալել մեր երկրի առանձնահատկություններից ելնելով, այլապես այդպես չէին անի բոլորն իրենց տարիքային խմբերով կգնային ու իրենց համապատասխան ծրագիրը կյուրացնեին։ Այն, որ բազմահամակարգ է կրթությունը, արդեն կարող ենք մտածել, որ կունենանք կրթության որակի խնդիր։Եթե առաջին դասարանցին նստած է չորրոդ դասարանցու հետ և այդ ուսուցիչը ստիպված է երկու ծրագիր անել, չհաշված նաև եռահամակազմ դասարանները, սա ուղղակի իրավիճակային լուում է, քանի դեռ մենք պատմականորեն գտնվում ենք այս իրավիճակում»,- նշեց Ալեքսանդր Շագաֆյանը։
Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին այլ ձևաչափերով ևս կառուցողական համագործակցություն ունենալ կրթության խնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների հետ։