Ենթադրամաշնորհային ծրագրերի մրցույթ
«Հանրային իրազեկում հանուն էներգաարդյունավետություն»
Ներածություն
Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը և իր գործընկեր կազմակերպությունները՝ հոլանդական “ENERGIE–U” կոոպերատիվը, չեխական SEVEn z.u. Էներգախնայողության կենտրոնը և գերմանական IWO – Արևելյան Եվրոպայի համար բնակարանային նախաձեռնությունը, այսուհետ՝ ԱՍԲԱ կոնսորցիում, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում հրավիրում են ՀՀ-ում գրանցված, մարզերում աշխատելու փորձ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ հասարակական կազմակերպությաուններին, ԶԼՄ-ներին, հիմնադրամներին և համայնքային կազմակերպություններին, այսուհետ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ(ՔՀԿ) դիմելու ենթադրամաշնորհների մրցույթին:
Ենթադրամաշնորհների մրցույթի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել մինչև տասը ծրագրեր հինգ մարզերում ՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի էներգաարդյունավետության բարելավմանը ուղղված հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու համար:
Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակը
ԱՍԲԱ կոնսորցիումը Հայաստանի Հանրապետության՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում իրականացնում է Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներհաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին քաղաքային և գյուղական համայնքներում աշխատելու քաղաքացիական ակտիվ խմբերի հետ էներգաարդյունավետթյան խնդիրներին արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ գտնելու համար: Այն կօգնի հասնել ծրագրի ընդհանուր նպատակին՝ հնարավորություն տալ Հայաստանի քաղաքացիներին մասնակցել այն որոշումների կայացման գործընթացին, որոնք ուղղված են կառավարման կառուցվածքի և կյանքի որակի բարելավմանը, մասնավորապես բարձրացնելով հանրային պատասխանատվությունը և նպաստելով քաղաքացիներին բարելավելու իրենց էներգետիկ կարիքները առավել կայուն տարբերակով։
Մրցույթի նպատակն է աջակցել ՔՀԿ-ների և դրանց կոալիցիաների առաջարկած նորարարական գաղափարների իրականացմանը, որոնք ուղղված կլինեն բարձրաձայնելու իրենց համայնքում առկա էներգաարդյունավետության խնդիրները և տարածելու էներգաարդյունավետության մշակույթը։ Համայնքների էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված հանրային իրազեկումը և քարոզարշավները կնպաստեն համայնքային նախաձեռնությունների ստեղծմանը և կապահովեն ոչ պետական կառույցների ներգրավումը որոշումների կայացման գործընթացում։ Ակնկալվում է, որ ծրագրերի արդյունքում կզարգանան ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնագիտական և կազմակերպչական կարողությունները, ինչը իր հերթին հնարավորություն կտա զարգացնելու քաղաքացիական ակտիվ մասնակցությունը տեղական մակարդակում քաղաքականության մշակման հարցերում։ Ծրագրերը պետք է նաև հնարավորություն տան ՔՀԿ-ներին արդյունավետորեն ներգրավվել քաղաքապետարանների կամ մարզրերի էներգաարդյունավետության գործողությունների պլանի մշակման գործընթացին։
Մրցույթի մասնակիցների շրջանակը
Ենթադրամաշնորհային ծրագրի հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում գրանցված, վերոհիշյալ մարզերում համապատասխան աշխատանքի փորձ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն (հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, համայնքահեն կազմակերպություններ, լրատվամիջոցներ) ու նրանց կոալիցիաները: Ակնկալվում է համապատասխան աշխատանքային փորձ ներքոնշյալ ոլորորտներից մեկում կամ մի քանիսում:
Ա. տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործկացության և շահերի պաշտպանության աշխատանքների իրականացում:
Բ. համայնքներում սոցիալական, բնապահպանական և հանրային իրազեկման աշխատանքների իրականացում:
Գ. Քաղաքացիական ներգրավվածության և մասնակցային որոշումների կայացման խթանում:
Ակնկալվող գործողությունները
Ենթադրամաշնորհների շրջանակներում կարող են ֆինանսավորվել հետևյալ կամ նմանատիպ այլ գործողություններ՝
- Էներգաարդյունավետության և հարակից թեմաների վերաբերյալ տեղեկատվական քարոզարշավների մշակում և իրականացում:
- Հանրային իրազեկման և կրթական նյութերի պատրաստում և տարածում:
- Ռադիո և հեռուստահաղորդումների իրականացում, ներառյալ սոցիալական գովազդը:
- Տեղեկատվական միջոցառումների կազմակերպում համայնքային կազմակերպություններում, ներառյալ ` դպրոցներում, մանկապարտեզներում և այլն:
- Էներգաարդյունավետության մշակույթի զարգացման հնարավորությունների և հարակից խնդիրների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպում:
- Համայնքային թատրոնների և նմանատիպ միջոցառումների կազմակերպում:
- Համայնքային էներգաարդյունավետության պլանների մշակում:
- Էներգաարդյունավետության տեղեկատվական կենտրոնների ստեղծում:
- Այլ նմանատիպ միջոցառումներ և գործողություններ:
Խրախուսվում է նորարարական գաղափարների և մոտեցումների առաջարկումը, ինչը հավելյալ կզարգացնի ԱՍԲԱ կոնսորցիումի ծրագիրը։
Հարկ է նշել, որ ներկայացվող գործողությունների ցանկը չի սահմանափակում ստեղծագործական մոտեցումը, այն միայն ներկայացնում է հնարավոր տարբերակներ:
Յուրաքանչյուր ենթադրամաշնորհային ծրագրի առավելագույն տևողությունը 6 (վեց) ամիս է:
Ենթադրամաշնորհային ծրագրերի ընտրության չափորոշիչներ
Ենթադրամաշնորհային ծրագրի հայտը պետք է ներկայացնի հստակ կոնկրետ նպատակ կամ նպատակներ: Ակնկալվող արդյունքները պետք է լինեն իրատեսական ու չափելի: Հայտում պետք է պարզաբանվի, նպատակային շահառուների հստակ նկարագրությունը և ակնկալվող ազդեցությունը: Բոլոր ծրագրերը պետք է ունենան հետագա զարգացման և շարունակականության պլան։
Ենթադրամաշնորհային հայտի ընտրության չափորոշիչները հետևյալն են՝
- Ենթադրամաշնորհային հայտ ներկայացնող ՔՀԿ-ի կողմից պլանավորված գործունեություն իրականացնելու կարողությունը և համապատասխան փորձը:
- Առաջարկվող հանրային իրազեկման քարոզարշավի ստեղծագործական և նորարարական մոտեցումը:
- Քարոզարշավին երիտասարդների, կանանց և այլ սոցիալական խմբերի ներգրավվածությունը:
- Կայուն զարգացմանն ու կլիմայական փոփոխությունների վրա էներգաարդյունավետության ազդեցության հաշվի առնելը:
- Գործողութոյւնների և ակնկալվող արդյունքների տրամաբանական կապը:
- Թիրախային խմբերի ընդգրկումը քարոզարշավի ընթացքում:
- Ծախսերի արդյունավետությունը և հիմնավորումը, (շահառու/ թիրախային անձ)և ծրագրային գործողությունների համաֆինանսավորման չափը՝ ընդհանուր ծախսերի /բյուջե/ (նվազագույն ներդրումը, 20%, որից առնվազն 10% կանխիկ դրամով):
- Ծրագրի հետագա շարունակելիության և զարգացման իրատեսական հնարավորությունը:
- ՏԻՄ-երի և այլ ՔՀԿ-ների հետ համագործակցությունը:
Հատկապես կրախուսվեն երկու կամ ավելի ՔՀԿ-ների համատեղ նախաձեռնությունները։ Համատեղ ներկայացվելիք ենթադրամաշնորհային ծրագրի հայտի դեպքում պետք է սահմանվի համագործակցող կողմերի հարաբերությունները, դրանց միջև պարտականությունների և լիազորությունների բաժանումը, ինչպես նաև կցվեն համագործկցության պատրաստակամություն արտահայտող նամակներ բոլոր համագործակցող կողմերից:
Կխրախուսվեն նաև «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինարներին մասնակցող կազմակերպությունների դիմումները:
Թիրախային խմբեր և համայնքներ
Էներգաարդյունավետության քարոզարշավների հիմնական թիրախ են հանդիսանում՝ բազմաբնակարան շենքերում բնակվող բնակիչները, նախակրթական և կրթական հաստատություններ ուսուցիչները, աշակերտները և նրանց ծնողները, երիտասարդները, կանայք, սոցիալական խոցելի խմբերը, ինչպես նաև տեղական իշխանության ներկայացուցիչները:
Յուրաքանչյուր ենթադրամաշնորհային ծրագրում պետք է ներգրավված լինի վերը նշված մարզերից առնվազն 2(երկու) համայնք: Թիրախային համայնքներում էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված իրազեկվող խումբը պետք է ներառի նվազագույնը 15000 մարդ: Ավելի լայն թիրախային խմբերի ներառումը կխրախուսվի։
Ակնկալվող արդյունքները
Էներգաարդյունավետության քարոզարշավի յուրաքանչյուր ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները և հետևյալ թիրախները՝
- Համայնքների թիվը – 2(երկու) և ավել համայնք:
- Իրազեկման ծրագրում ներգրավված նվազագույնը 15000 մարդ:
- Համագործակցության 1(մեկ) կամ ավել պայմանագրեր էներգաարդյունավետության բարելավման վերաբերյալ ՏԻՄ-երի հետ (կխրախուսվի եթե լինի եռակողմ համաձայնագիր, ՏԻՄ, ՔՀԿ և մասնավոր կառույց):
- Էներգաարդյունավետության տեղեկատվական կենտրոնի կամ նմակատիպ ծառայության ձևավորում:
Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպությունները կհրավիրվեն մասնակցելու ծրագրի շրջանակներում նախատեսվող հետևյալ դասընթացներին՝
- սոցիալական գործընկերություն հանուն էներգաարդյունավետության:
- համայնքների մասնակցային գնահատում և ծրագրային առաջարկների պլանավորում:
Ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում, համապատասխան դասընթացներից հետո, ներգրավված կազմակերպությունները կարող են մասնակցել համայնքային մակարդակով նախատեսված մասնակցային գնահատման գործընթացին:
Ֆինանսավորման սահմաններն ու պայմանները
Յուրաքանչյուր ընտրված ծրագրի հայտի համար, տրամադրվող ենթադրամաշնորհի չափը կազմում է մինչև 2,500,000 ՀՀ դրամ, որը կաջակցի ծրագրի ընդհանուր բյուջեի մինչև 80(ութսուն) տոկոսը: Անհրաժեշտ է, որ հայտատու կազմակերպությունները ապահովեն նախագծերի համար ընդհանուր բյուջեի առնվազն 20 (քսան) տոկոսը, որից առնվազն 10(տասը) տոկոսը կանխիկ դրամով:
Հաշվի առնելով յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրին տրամադրվող սահմանափակ բյուջեն, սարքավորումների ֆինանսավորման առաջարկությունները չեն խրախուսվում: Ավելի մեծ համաֆինասավորումը կխրախուսվի:
Ծրագրի բյուջեի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Բյուջեի առաջարկի ձևաչափը:
Ենթադրամաշնորհի հայտ ներկայացնելու կարգը
Բոլոր հետաքրքրված ՔՀԿ-ները և նրանց կոալիցիաները ենթադրամաշնորհային հայտերը պետք է ներկայացնեն հայերենով: Հայտը կարող են ներկայացնել փակ ծրարով և էլեկտրոնային տարբերակով (կրիչով) կամ էլեկտրոնային փոստի միջոցով, նամակը վերնագրելով՝ «Քարոզարշավի ենթադրամաշնորհային հայտ»: Էլեկտրոնային նամակով ուղարկելու պարագայում նյութերի մեծածավալության կամ այլ պատճառով խնդիրների առաջացման դեպքում խնդրում ենք նախորոք տեղեկացնել ԱՍԲԱ հիմնադրամին և հավաստիանալ, որ ուղարկված նյութերը տեղ են հասել ժամանակին :
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը, ժամը 18։00։
Դիմումները պետք է ներկայացվեն ԱՍԲԱ հիմնադրամ
Մեր հասցե՝ ք. Երևան, 0019, Բաղրամյան պող. 18, բն.2, ԱՍԲԱ հիմնադրամ,
Էլ.- փոստ՝ [email protected] Հեռախոս՝ (374 10) 58 16 04
Էլեկտրոնային դիմումները պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով `[email protected]
Ենթադրամաշնորհի հայտի փաթեթի պահանջները
- Ներկայացված հայտը պետք է ամբողջովին համապատասխանի այն պահանջներին, որոնք շարադրված են սույն փաստաթղթում։
- Յուրաքանչյուր կազմակերպություն իրավունք ունի ներկայացնելու միայն 1 (մեկ) հայտ, կամ որպես կոալիցիայի անդամ, կամ որպես առանձին կազմակերպություն:
- Ծրագրի հայտը և հավելվածները պետք է ստորագրի և կնքի կազմակերպության/ների ղեկավարը/ները:
- Ծրագրի առաջարկը, առանց հավելվածների, չպետք է գերազանցի 5(հինգ) էջ:
Ծրագրի հայտի փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
- Ծրագրի առաջարկ, ներառյալ աշխատանքային պլանը (Գանտի աղ.) (Հավելված Ա):
- Բյուջե և բյուջեի նկարագրություն (տեսնել. Հավելված Բ և Գ): Նվազագույն ներդրումը համաֆինանսավորման մեջ 20 (քսան) տոկոսը պետք է հստակ սահմանվի:
- Կազմակերպությունների պետական գրանցման վկայականի պատճենը` ներառյալ բոլոր ներդիրների պատճեները:
- Հիմնական անձնակազմի կենսագրությունները (CV) և նրանց դերը նախագծում։
- Համատեղ աշխատանքի պատրաստակամություն արտահայտող նամակներ կոալիցիայի միասնական առաջարկի դեպքում:
- Աջակցող նամակներ տեղական համայնքներից կամ ծրագրին աջակցող մասնավոր ընկերություններից:
Այն հայտերը, որոնք չեն ներառի պահանջվող ամբողջ տեղեկատվությունը կամ չեն բավարարի ծրագրի պայմաններին, չեն դիտարկվի:
Ենթադրամաշնորհի տրամադրման վերաբերյալ որոշումները կընդունվեն մինչև 2018թ. սեպտեմբերի 27-ը:
Տեղեկատվական հանդիպումներ
Բոլոր շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հարցերը ներկայացնել ԱՍԲԱ հիմնադրամին `Բաղրամյան պ. 18, բն.2 Երևան, 0019, մինչև օգոստոսի 15-ը, 2018թ.: Հարցերը նաև կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով `[email protected]։
Հաջողված ծրագրի առաջարկներ ստանալու նպատակով, ԱՍԲԱ Կոնսորցիումը հինգ մարզերի՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի հետաքրքրված կազմակերպությունների համար կկազմակերպի ենթադրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ հետևյալ գրաֆիկով՝
- Լոռու մարզ – 23.07.2018, ժամը 12: 00-ին, ք. Վանաձոր, Խորենացի 6/1 (ՀԿ Կենտրոն):
- Տավուշի մարզ – 25.07.2018, ժամը 12։00-ին, ք. Իջևան, Անկախության փ. 60 (Եվրասիա համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ):
- Գեղարքունիքի մարզ – 27.07.2018, ժամը 12:00-ին, ք. Մարտունի Կամոյի փ.17 (Մարտունու կանանց համայնքային խորհուրդ):
- Արարատի և Կոտայքի մարզեր – ժամը 30.07.2018. 12:00-ին, ք. Երևան, Թումանյան 26ա (Հոդված 3 ակումբ):
Գրանցվելու համար խնդրում ենք նախապես գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected] կամ զանգահարել 010 581 604 հեռախոսահամարով։
Հավելված 1.
Ենթադրամաշնորհային ծրագրի հայտի ձևաչափ
ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Դիմող կազմակերպության անվանումը | |||
Կոալիցիայի անդամ կազմակերպությունների անվանումները | |||
Ծրագրի անվանումը | |||
Ծրագրի մեկնարկի / ավարտի ամսաթիվը (օր / ամիս / տարի) | “–——“ “——–—-“ 2018թ. “—–––-“ “————–-“ 2018թ. | Ծրագրի տևողությունը | |
Ծրագրի իրականացման վայրերը (մարզ, համայնքներ) | |||
Դիմորդ կազմակերպության ղեկավար (անուն, ազգանուն, հեռախոս, էլ.փոստի հասցե) | |||
Ծրագրի ղեկավար (անուն, ազգանուն, հեռախոս, էլ.փոստի հասցե) | |||
Դիմորդ կազմակերպության հասցե (քաղաք, փողոց, հեռախոս, ֆաքս և էլ.փոստի հասցե) ընթացիկ հասցեն և կապի տվյալներ | |||
ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. ԷՀՀ- ից պահանջվող բյուջեն (ՀՀ դրամով) | |||
Դիմորդի ներդրում (ՀՀ դրամով)
(առնվազն 20%) |
|||
Ծրագրի ընդհանուր բյուջեն (ՀՀ դրամով) | |||
Աջակցող կազմակերպություններ և քաղաքապետարաններ | |||
Առաջարկվող ծրագրի ձևաչափը
Առաջարկվող ծրագրի նկարագրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները ՝ (լինի ոչ ավել քան 5 էջ, A4 չափի, Arial LatArm-ի ֆոնտով, 10 նիշից 2 սմ եզրագծով, մեկ տող միջակայք, առանց հավելվածների)։
- Հիմնախնդրի ձևակերպում և հիմնավորում.
-
- Ի՞նչ խնդրի/խնդիրների լուծմանն է ուղղված տվյալ ծրագիրը։
- Նշեք թե ի՞նչ կարողություններ ունի Ձեր կազմակերպությունը սույն ծրագիրը լավագույնս իրականացնելու համար։
- Որքանո՞վ է տվյալ ծրագրի առաքելությունը համապատասխանում Ձեր կազմակերպության կանոնադրական նպատակներին։
- Համապատասխան փորձ (իրականացրած ծրագրի անվանումը և տևողությունը, կարճ նկարագիր), դոնոր կազմակերպությունը (անունը, հեռախոսահամար, էլ.փոստ, ներկայացուցիչ), գործընկեր կազմակերպություններ (եթե կան) (անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, ներկայացուցիչ):
- Գործընկեր կոալիցիաի նկարագրությունը:
- Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքները:
- Նպատակներին հասնելու համար ձեռնարկվող գործողությունները / ռազմավարությունները (ներառյալ Ծրագրի գործողությունների աշխատանքային պլանը):
- Շահառուներ և թիրախային խումբ:
- Ծրագրի մոնիտորինգ:
- Ծրագրի շարունակականության ապահովման ռազմավարություն:
- Տեղեկատվություն առաջարկվող ծրագրի ամբողջական և մասնակի աշխատակազմի մասին:
Բացատրեք, ով՞ և ինչ՞ աշխատանքի համար է պատասխանատու, մասնավորապես նշել՝ գործողությունների համար պատասխանատու անձնակազմի անուննեը և կարողությունները (մասնավորապես նշել՝ աշխատակիցների համապատասխան փորձի մասին տեղեկատվությունը)։
- Բյուջե և բյուջեի նկարագրություն
Բյուջեն պետք է արտացոլի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցները: Բյուջեի նկարագրությունը պետք է ներկայացնի մանրամասներ ձեռք բերվող ռեսուրսների տեսակների, միավորի արժեքի և գնի հիմնավորման մասին: Ենթադրամաշնորհային ծրագրով թույլատրելի ծախսերը կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝ ծրագրային, անձնակազմ և վարչական ծախսերով: Դիմորդը պետք է հիմնավորի ներկայացված ծախսերը:
Ծրագրային ծախսեր. ներառում են նախատեսվող ծրագրերի հիմնական գործողությունների իրականացման հետ կապված ծախսերի տեսակները: Ծրագրի իրականացման համար ծախսերը հետևյալն են՝ հրապարակումներ, գրականություն, ուսուցողական նյութերի և պարագաների ձեռքբերում, սեմինարներ և այլն:
Տրանսպորտային ծախսեր. բաժինը ներառում է ծրագրի աշխատակիցների տեղաշարժի հետ կապված ծախսերը դեպի թիրախ համայնքներ, կոնկրետ ծրագրային գործողությունների իրականացման համար: Սա պետք է շատ լավ հիմնավորված լինի ծրագրի արդյունավետության ընդհանուր համատեքստում:
Անձնակազմ. բաժինը ընդգրկում է լրիվ և կես դրույք աշխատակիցների ինչպես նաև ծրագրում ներգրավված փորձագետների աշխատավարձերը: Նրանք կարող են վճարվել ՄԻԱՅՆ առաջարկվող ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների համար։ Աշխատակազմի բոլոր ծախսերը պետք է շատ լավ հիմնավորված լինեն, հաշվի առնելով բոլոր տեղական հարկերը։
Վարչական ծաղսեր. ներառում են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը, օրինակ՝ գրասենյակի վարձակալություն, կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ), կոմունալ (էլեկտրականություն, ջրամատակարարում և այլն) և գրասենյակային պարագաներ:
Հավելվածներ.
- Ծրագրի գործողությունների աշխատանքային պլան (Հավելված Ա)
- Բյուջե (Հավելված Բ)
- Բյուջեի նկարագրություն (Հավելված Գ)
- Կազմակերպության գրանցման փաստաթղթերի պատճենը
- Աշխատակազմի CV-ները և աշխատատեղերի նկարագրություններ
- Պարտավորության նամակներ (եթե կան)
- Այլ աջակցության նամակներ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ բոլոր ենթադրամաշնորները պահանջում են առաջարկվող ծրագրի շրջանակներում դիմորդի կողմից ներդրում նվազագույն 20% ծախսային մաս (կանխիկ գումար առնվազն 10% ընդհանուր բյուջեից):
Ընտրության հանձնաժողովը բոլոր առաջարկները կգնահատի հետևյալ չափանիշների հիման վրա.
- Ծրագրի նկարագրությունը……………………………………..70%
- Բյուջե……………………………………………………………………. 20%
- Աշխատակիցների կարողությունները …………………… 10%
Այն ծրագրերի առաջարկները, որոնք չեն համապատասխանի ներկայացված ուղեցույցին, չեն դիտարկվի։
Ծրագրի առաջարկի հայտը և ուղեկցող փաստաթղթերը չեն վերադարձվելու:
Ծրագրի առաջարկի հայտերը պետք է ներկայացվեն ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ `հայերենով, փակ ծրարով ստորագրված և կնքված` կազմակերպության ղեկավարի կողմից և էլեկտրոնային տարբերակով (կրիչով) կամ էլեկտրոնային փոստի միջոցով [email protected], նամակը վերնագրելով՝ «Քարոզարշավի ենթադրամաշնորհային հայտ»:
Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել միայն ՄԵԿ առաջարկ, առանձին, կամ որպես կոալիցիայի անդամ: