Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ին Ջերմուկում քաղհասարակության կազմակերպությունների Կապանի ինկուբատորի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման (սահմանադրական, տարածքային և օրենսդրական) բարեփոխումների համատեքստում տեղական իշխանությունների և ՔՀԿ-ների համագործակցության, տեղական ինքնակառավարմանը ՔՀԿ-ների մասնակցության նոր հնարավորությունները» թեմայով ՏԻՄ-ՔՀԿ առաջին ֆորումին:
Համայնքների միության նախագահ՝ Էմին Երիցյանը ներկայացրել է Հայաստանում տեղական ինքնակառավարման (սահմանադրական, տարածքային և օրենսդրական) բարեփոխումները, ինչպես նաև տեղական իշխանությունների և ՔՀԿ-ների համագործակցության, տեղական ինքնակառավարմանը ՔՀԿ-ների մասնակցության նոր հնարավորությունները:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ։