1. Ամփոփ տվյալներ
Ծրագրի անվանումը: Բյուջե բոլորի համար
Տևողությունը: 01.06.2018 – 31.05.2019թ.
Իրականացման վայր: ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզեր
2. Ընդհանուր նկարագրություն
Տեխնիկական առաջադրանքը մշակված է Գենդերային զգայուն բյուջետավորման մասնագետի համար: Փորձագետը հանդես կգա որպես “Բյուջե բոլորի համար” ծրագրի Փորձագիտական խմբի անդամ:
3. Ծրագրի ամփոփ նկարագիրը
«Բյուջե բոլորի համար (Budget4All)» ծրագիրն իրականացվում է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Սյունիք, Վայոց Ձոր և Տավուշ մարզերում, Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի 5 անդամ կազմակերպությունների՝ «Մեղրու կանանց Ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի, «Կապանի կանանց Ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի, «Սիսիանի կանանց Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի, «Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի և «Իջևանի կանանց Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերի 10 խոշորացված համայնքների տեղական բյուջեներում և տեղական մակարդակում իրականացվող ծրագրերում երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը, ինչպես բարելավել ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմները ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների և հանրայնացման գործընթացներում, ինչպես նաև բարձրացնել նրանց մասնակցությունը այդ մեխանիզմների բարելավման, մշտադիտարկման, ջատագովության գործընթացներում:
Ծրագրի թիրախային համայնքներն են ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի խոշորացված 10 համայնքները (Մեղրի, Կապան, Գորիս, Տաթև, Տեղ, Սիսիան, Գորհայք, Արենի, Գլաձոր, Բերդ):
4. Առաջադրանքի նպատակը
Փորձագիտական խմբի գործունեությունը արդյունավետ վարելու նպատակով ԿԶՌԿՀ-ն հավաքագրում է կարճաժամկետ փորձագետի: Փորձագետի ներգրավվածության նպատակն է ԿԶՌԿՀ-ին տրամադրել համապատասխան ծառայություններ ու որոշակի արդյունքներ, ինչպես նկարագրված է ստորեւ:
5. Առաջադրանքներ
Ծրագրի ղեկավարի անմիջական հսկողությամբ ու Փորձագիտական հանձնախմբի ուղղորդմամբ, ինչպես նաև ծրագրային թիմի և գործըկերների հետ սերտ համագործակցությամբ` Գենդերային փորձագետը հանդես կգա որպես Ծրագրի փորձագիտական հանձնախմբի անդամ և պատասխանատու կլինի.
- Իրականացնելու համայնքային բյուջեների վերլուծություն գենդերային տեսանկյունից, այդ թվում` խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից.
- Ներկայացնել Հանրային կառավարման ոլորտում տեղական բյուջեներում և տեղական մակարդակում իրականացվող ծրագրերում երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ:
Մասնավորապես՝
- Իրականացնել շահառու 10 համայնքների տեղական մակարդակում իրականացվող ծրագրերի վերլուծություն՝ երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման՝ ներառյալ խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից:
- Իրականացնել շահառու համայնքների բյուջեների առանձին հատվածների գենդերային ազդեցության գնահատում: Այդ նպատակով անցկացնել ֆոկուս խմբային քննարկումներ ՏԻՄ ղեկավարների և աշխատակազմի, ավագանու անդամների, ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ, որոնք զբաղվում են ծրագրերի մշակմամբ և ներգրավված են դրանց իրականացման գործընթացներին:
- Ծրագրի սոցիոլոգի հետ համատեղ իրականացնել հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալների վերլուծություն::
- Իրականացնել ծրագրի շահառու համայնքների ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների և համայնքային նշանակության կառույցների ներկայացուցիչների գենդերային գիտելիքների հաղորդմանն ուղղված դասընթացներ:
- Մասնակցել ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների, ՔՀԿ կոալիցիաների և շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կազմակերպվող “Town Hall” և “Chatham House” ձևաչափով փորձագիտական երկու աշխատաժողովներին և համայնքային 3 ժողովներին՝ ծրագրի հիմնախնդրային ոլորտում առանցքային խնդիրների վերհանման և դրանց վերաբերյալ ոլորտային հանրային քաղաքականությունների մշակման շուրջ առաջարկությունների հավաքագրման նպատակով:
- Ամփոփել և փորձագիտական խմբին ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ երեխաների և գենդերային զգայուն (ներառյալ խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից) բյուջետավորման մեխանիզմների վերաբերյալ:
- Ծրագրի իրականացման ընթացքում մասնակցել փորձագիտական խմբի պարբերական հանդիպումներին:
6. Հիմնական ձեռքբերումներ
Գենդերային փորձագետը, որպես ծրագրի փորձագիտական խմբի անդամ, ԿԶՌԿՀ-ին պետք է տրամադրի հետևյալ առանցքային արդյունքները՝
- Ծրագրի շահառու 10 համայնքների բյուջեների և տեղական մակարդակում իրականացվող ծրագրերի՝ երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման՝ ներառյալ խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից վերլուծության արդյունքների վերաբերյալ զեկույցներ, ներկայացման վերջնաժամկետ՝ 15 նոյեմբեր, 2018թ.:
- Հանրային քաղաքականության բարելավման առաջարկությունների փաթեթ՝ երեխաների և գենդերային զգայուն (ներառյալ խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից) բյուջետավորման մեխանիզմների վերաբերյալ, ներկայացման վերջնաժամկետ՝ 28 փետրվար, 2019թ.:
- Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
Գենդերային փորձագետը պետք է ունենա՝
- Գենդերային հիմնախնդիրներին և կանանց իրավունքներին առնչվող ոլորտային գիտելիքներ:
- Գենդերային ոլորտին առնչվող քաղաքականությունների և փաստաթղթերի գերազանց իմացություն:
- Համայնքային բյուջեների մշակման և իրակացման գործընթացների վերաբերյալ գիտելիքների իմացություն:
- Համայնքային բյուջեները գենդերային տեսանկյունից, այդ թվում` խոցելի խմբերի վրա ազդեցության տեսանկյունից վերլուծության գիտելիքներ և փորձ:
- Դասընթացավարի հմտություններ:
- Գենդերային հիմնախնդիրների ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ:
- Հաղորդակցման գերազանց հմտություններ:
- Հայերեն լեզվի գերազանց գրավոր և բանավոր իմացություն:
- MS Office փաթեթի իմացություն:
- Պատասխանատվության բարձր զգացողություն: