Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառութուն» ծրագրի շրջանակներում ՔՀԿ ինկուբատորների մասնակիցները ծրագրի իրավաբան-փորձագետ Նարեկ Ենոքյանի հետ միասին օգոստոսի 2-ին հանդիպում ունեցան պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ տեղակալ Արթուր Մանուկյանի և ՊԵԿ ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը նախ ներկայացվեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակներն ու դրա շրջանակում կատարված աշխատանքները, այնուհետև քննարկումներ եղան ոլորտային խնդիրների վերաբերյալ:
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյան նշեց, որ ներկայումս զբաղված են փոքր և միջին ձեռնարկաությունների զարգացման վերաբերյալ նոր ռազմավարության մշակմաբ և այդ գործընթացում Սաթիկ Բադեյանը կարևորեց ՊԵԿ-ի հետ համագործակցության անհրաժեշտությունը: ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ իրենք պատրաստակամ են անհրաժեշտ օգնություն տրմադրել:
«Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման ՀԿ նախագահ Անահիտ Շահզադյանը բարձրացրեց մարզային ՓՄՁ-ների կողմից իրավական տեղեկատվության պակասի խնդրի մասին: Ի պատասխան՝ ՊԵԿ ներկայացուցիչը նշեց, որ ՊԵԿ-ի աշխատողները պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում Երևանում և մարզերում և իրազեկումներ իրականցնում կապված ՀՀ հարկային օրենսդրության հետ: Անահիտ Շահզադյանը կարևորեց իրականացված միջոցառումները:
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մաքսազերծշման «հսկիչ գներին»: ՀԿ ներկայացուցիչներին հետաքրքրում էր այն հարցը, թե արդյոք մոտ ժամանահատվածում սպասվում են գնային թանկացումներ, թե՝ ոչ: ՊԵկ ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ գներին արհեստական թանկացումները բացառվելու են:
«Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյան հարց բարձրացրեց պաշտոնական պարզաբանման հետ կապված: ՊԵԿ-ի ներկայացուցիչները տեղեկացրին, որ պաշտոնական պարզաբանումները տրամադրելու գործընթացը տեղափոխվել է ֆինանսների նախարարության տիրույթ:
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Ասլանյանը խոսեց հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ՊԵԿ-ի ռեսուրսներից օգտվելու խնդրի մասին: Մասնավորապես, հարց բարձրացվեց առ այն, թե ինչքանով է ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջը հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց պահանջմունքներին: ՊԵԿ ներկայացուցիչը պատասխանաեց, որ չնայած այն հանգամանքին, որ ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջը հատուկ հնարավորություններ չի նախատեսել հաշմանդամություն ունեցող անձանց համար, այդուհանդերձ թեժ գծերի համակարգը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն է ընձեռում զանգերի միջոցով արդյունավետ կերպով ստանալ ՊԵԿ-ի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն:
Հանդիպման վերջում մասնակիցները կարևորեցին պետության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կառուցողական երկխոսություն անցկացնելու անհրաժեշտությունը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: