«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Թումանյան և Ստեփանավան խոշորացված համայնքներում 20 երիտասարդ կիրականացնի մատուցվող համայնքային ծառայությունների մոնիթորինգ:
Այս մասին հուլիսի 26-ին «Մասնակցային մոնիթորինգի հիմունքներ» թեման ներկայացրեց «Կոմպասս» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը: Նա ներկայացրել է մասնակցային մոնիթորինգի կարևորությունը, ներգրավվելու մեխանիզմներն ու ձևերը։
Ծրագրի սոցիոլոգ Սոնյա Մսրյանը ներկայացրել է տնային տնտեսությունների քանակական հետազոտության մեթոդաբանությունը, աղբահանության և լուսավորության ոլորտի մոնիթորինգի մեթոդաբանությունը։
Մոնիթորներին ներկայացվեցին այն հարցաթերթերը, որոնցով իրականացնելու են հարցումները, և մոնիթորինգը։
Իրենց ունեցած փորձից ելնելով մասնակիցները բարձրացրեցին մոնիթորինգ իրականացնելու ժամանակ իրենց հանդիպած դժվարությունների ու խնդրահարույց հարցերի հետ կապված օրինակները և քննարկվեցին ու հաստատվեցին դրանց լուծման ճանապարհները։
Նշենք, որ «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: