Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագիրն իրականացնող «Հանուն հավասար իրավունքների» կոնսորցիումի անդամ ՔՀԿ ներկայացուցիչների հետ սույն թվականի օգոստոսի 8-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կազմակերպվեց աշխատանքային հանդիպում:
Հանդիպման նպատակն էր քննարկել ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքը, հաջողություններն ու դժվարությունները:
Հանդիպմանը ներկա էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ծրագրում ընդգրկված համապատասխան մասնագետներ, ինչպես նաև՝ ներկայացուցիչներ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց, և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություններից:
Քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվեց ծրագրով նախատեսված միջոցառումներին և, վերջիններիս պատասխանատու կազմակերպությունների հետ, դրանց իրականացման բարձր արդյունավետությունն ապահովելու համար նախատեսվող քայլերին ու մոտեցումներին:
Մասնակիցների կողմից աշխատանքային հանդիպումը գնահատվեց արդյունավետ և որոշվեց որոշակի պարբերականությամբ կազմակերպել նմանատիպ հանդիպումներ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: