Commitment to Constructive Dialogue

«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում»

Ծրագրի անվանումը «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում»

Կոալիցիայի անվանումը «ՀամաԶարԿ» («Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում»)

Կոնսոցիումի կազմը – «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ, «ՀԿ Կենտրոն», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ ,  «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ, 

Ծրագրի տևողությունը – 12 ամիս

Ծրագրի բյուջեն – Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 24 986 000 ՀՀ դրամ,  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը՝  22 487 000 ՀՀ դրամ, Դիմողի ֆինանսական ներդրման չափը՝   2 498 600 ՀՀ դրամ

Իրականացման վայրը – Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մարզկենտրոնների համայնքներ

Կարիքի հիմավորում. Վերջին երեք տարիների կտրվածքով Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մարզկենտրոնների համայնքների բյուջետային  միջոցների 12-15%-ն  ուղղվում են աղբահանության, կոմունալ ծառայությունների և շրջակա միջավայրի պաշտպանությանը, սակայն էական փոփոխություններ չեն նկատվում, բնակիչները մշտապես դժշգոհում են մատուցվող ծառայություններից, իսկ պատկան մարմիններն այլընտրանքային լուծումներ չեն կիրառում:

Կարիք  կա  ուսումնասիրել, վերլուծել և գնահատել Ներհամայնքային ճանապարհների և փողոցների պահպանության, շահագործման և նորոգման, Աղբահանություն և սանիտարական       մաքրման, և Ներհամայնքային փողոցների լուսավորության ոլորտները, բացահայտել առկա խնդիրները, մշակել և ՏԻՄ-ին ներկայացնել խնդիրների այլընտրանքային լուծման առաջարկությունների փաթեթ՝ մշակված         բոլոր   շահագրգիռ    կողմերի          հետ:

«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի, լոռու և Տավուշի մարզերում ընտրված խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը` ոլորտի հանրային քաղաքականության բարելավման, մոնիթորինգի իրականացման և ջատագովության միջոցով:

Ծրագրի իրականացման տարածքային ծածկույթն ընդգրկում է ՀՀ երեք մարզերը՝  Շիրակը, Լոռին և Տավուշը։ Երեք մարզերից ընդգրկվել են Ախուրյան և Աշոցք, Ստեփանավան և Թումանյան, Իջևան և Նոյեմբերյան խոշորացված համայնքները։ Ծրագրային մի քանի գործողություններ կիրականացվեն նաև Երևան քաղաքում՝  կապված ծրագրի փորձագիտական և տեխնիկական  աջակցության հետ։

Ծրագրի խնդիրներն են՝

  1. Բացահայտել երեք մարզերի թիրախային 6 համայնքապետարանների կողմից ներհամայնքային ճանապարհների և փողոցների պահպանության, շահագործման և նորոգման, Աղբահանություն և սանիտարական մաքրման և Ներհամայնքային փողոցների լուսավորության ոլորտներում մատուցվող ծառայությունների արդյունավետության վերաբերյալ բնակչության գնահատականը,
  2. Վերլուծել թիրախ համայնքների բյուջետային միջոցների արդյունավետությունը մասնակցային մոնիթորինգի միջոցով,
  3. Աջակցել թիրախ համայնքապետարանների կողմից մատուցվող հանրային ծառայությունների առավել արդյունավետ մեխանիզմների նեդրմանը,
  4. Բարձրացնել բնակչության մասնակցությունը հանրային կառավարման ոլորտում՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը։

Ծրագրի գործողություններ՝

  1. Աշխատանքային խմբի ստեղծում, ծրագրի մեկնարկի մասին մամուլի ասուլիսի կազմակերպում
  2. Քաղաքացի-մոնիթորների վերապատրաստում
  3. 3 մարզերի 6 համայնքների բնակիչների շրջանում հարցումների անցկացում և արդյունքների վերլուծություն
  4. Տվյալների հարցում ՏԻՄ-երից
  5. Կոալիցիայի ստեղխում
  6. «Town Hall» ձևաչափով քննարկումների անցկացում 3 մարզերում
  7. «Chatham House» ձևաչափով փորձագիտական մեկ աշխատաժողովի անցկացում Գյումրիում
  8. Մասնակցային մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ համախպարփակ զեկույցի հրապարակում
  9. Ընտրված 6 համայնքների պաշտոնական կայքերում նոր բաժնի ստեղծում
  10. Ծրագրի արդյունքների ջատագովում, տարածում, շահերի պաշտպանություն
  11. Ծրագրի ամփոփում, ամփոփիչ միջոցառման կազմակերպում:

 Ծրագրից ակնկալվող արդյունքներն են.

  1. Ընտրված 3 ոլորտներում մատուվող ծառայությունների վերաբերյալ ՔՀԿ-ների, քաղաքացիների և ՏԻՄ-ի մասնակցությամբ համապարփակ հետազոտություն և առաջարկությունների փաթեթ,
  2. Ոլորտի հիմնախնդիրների ու դրանց լուծման առաջարկությունների ջատագովություն ՝ տարբեր շահագրգիռ կողմերի համախմբմամբ՝ տեղական ու ազգային մակարդակներում,
  3. Համայնքների կայքերում մասնակցայնության և թափանցիկության գործիքների ավելացում։
  4. Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման կոալիցայի շարունակական գործունեություն:

Երկրորդ ծրագիր – «ՀամաԶարԿ»՝ «Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման» կոալիցիայի կարողությունների զարգացում

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Կոալիցիայի և կոալիցիայի անդամ կառույցների կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ ՀՀ ամբողջ տարածքում խոշորացված համայնքների գործունեության բարելավմանը:

Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են /խնդիրները/՝ 
Ա) Ստեղծել կայուն երկխոսության հարթակներ Կոալիցիայի անդամ կառույցների և իրենց համայնքների ՏԻՄ-երի միջև:
Բ) Ստեղծել Կոալիցիայի արտաքին գործընկերների ցանց՝ արտերկրի համանման գործունեություն իրականացնող կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացման համար:
Գ) Նպաստել կոալիցիայի ցանցում ընդգրկված ՀՀ խոշորացված համայնքներում «խելացի» կառավարման բաղադրիչի
կիրառմանը:

Ծրագրից ակնկալվող արդյունքներն են․
Ա) Կոալիցիայի ներքին կարողությունների զարգացում՝ մշակված ռազմավարության, գործողությունների ծրագրի, ֆինանսական կայունության պլանի և ներքին կարգավորող փաստաթղթերի փաթեթի օգնությամբ, կոալիցիայի անդամ կառույցների վերապատրաստում՝ մշակված ուղեցույցի հիման վրա:
Բ)Կոալիցիայի արտաքին կարողությունների զարգացում՝ գործուն վեբ կայքի, ոլորտային հմտությունների զարգացման, արտաքին գործընկերների ցանցի, առնվազն երեք օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության հաստատում «ՀամաԶարԿ»-ՏԻՄ երկխոսության հարթակների ստեղծման օգնությամբ:
Գ) Կոալիցիայի ճանաչելիություն:
Դ) ՀՀ-ում «խելացի» համայնքների ստեղծան գործընթացի խթանում: