Commitment to Constructive Dialogue

ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման

Ծրագրի անվանումը – ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման

Կոալիցիայի անվանումը – ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման

Կոնսոցիումի կազմը – Էներգախնայողության աջակցման հիմնադրամ ՀԿ (կոալիցիայի ղեկավար), Կանայք էներգատիկայում և կլիմայում ՀԿ, Աջակցություն բարեփոխումներին ՀԿ, Մարդկային կապիտալի զարգացման կենտրոն ՀԿ

Ոլորտը – էներգետիկա

Ծրագրի տևողությունը – 12 ամիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 25 000 000, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը՝ 22 500 000, դիմողի ֆինանսական ներդրման չափը՝  2 500 000

Իրականացման վայրը –Երևան, Ապարան, Արագածոտնի մարզ, Արթիկ, Շիրակի մարզ:

Խնդիրները․

    Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների խոչընդոտներ

    Քաղաքապետների  դաշնագրից  բխող  այլ  պարտավորություն  Կայուն  էներգետիկ  (և  կլիմայական)

զարգացման   ծրագրերի   մշակման   և  վերահսկման    ազգային   միացյալ   մեթոդական   հարթակի բացակայություն – համապատասխանում է ծրագրի խնդիրներ․

    Կանանց  սահմանափակ  դերը  համայնքային  էներգետիկ  և  կլիմայի  փոփոխության  մեղղման  և հարմարվողականության քաղաքականության մեջ

Գործողություններ․

Գործողություն 1.  «ՏԻՄ‐երի էներգարդյունավետության և կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության նախաձեռնությունների մշտադիտարկում և բարելավում»

    «Կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման ծրագրերի (ԿԷԿԶԳԾ) ձևաչափի մշակում»

    «ԿԷԿԶԳԾ համակարգչային հաշվարկա-վերլուծական փաթեթի մշակում»

     «Միացյալ հաշվետվողական և մշտադիտարկման էլեկտրոնային, առցանց հարթակի ստեղծում»

    «Առցանց հարթակի «բնակեցում» և տվյալների բնականոն մուտքի և հավաքագրման կազմակերպում»

Գործողություն 2.  «ՏԻՄ գնումների գործընթացում էներգարդյունավետություն և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների լավագույն փորձի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակում և/կամ բարելավում ու առաջխաղացում

    «Իրավասու գերատեսչությունների, մասնավոր հատվածի, ՏԻՄ և փորձագետների մասնակցությամբ

աշխատանքային խմբի ձևավորում»

    «Իրավասու գերատեսչությունների, մասնավոր հատվածի, ՏԻՄ և փորձագետների հետ համատեղ քննարկումների անցկացում»

    «Օրենսդրական բարեփոխումների փաթեթի մշակում համապատասխան փորձագետների

ներգրավմամբ

Գործողություն 3․ էներգաարդյունավետության, կայուն էներգետիկ և կլիմատիկ զարգացման ոլորտում համայնքային գործունեության վերահսկողության և մշտադիտարկման գործում կանանց շերտի ներկայացնող խմբերի մասնակցության ակտիվացում։

    «Ուսումնասիրություն և հրավերք կին փորձագետներին մշտադիտարկման գործում ներգրավելու համար»

    «Կին փորձագետների համար վերապատրաստման և կարողությունների հզորացման ուսուցողական

ծրագրերի իրականացում»

    «Կին փորձագետների տվյալների բազային ստեղծում»

    «Մշտադիտարկման հարթակը կին փորձագետների կողմից լրացում «բնակեցում»

Առաջնային  թիրախ․ Քաղաքապետների  դաշնագրի  անդամ  համայնքներ,  որոնք  ներկայումս իրականցնում են ՎԷ ներդրումային ծրագրեր․ Երևան, Ապարան, Արագածոտնի մարզ, Արթիկ, Շիրակի մարզ։    Երկրորդային թիրախ կհանդիսանան Քաղաքապետների դաշնագրի մյուս բոլոր ակտիվ անդամները։ 

Երկրորդ ծրագիր – «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման կոալիցիայի կարողությունների զարգացում»

Հիմնական նպատակ․ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հիմնադրված ՔՀԿ-ները հանուն Կայուն և թափանցիկ էներգետիկա կոալիցիայի կարողությունների զարգացում և կոալիցիայի ինստիտուցիոնալիզացիա։

Ծրագրի անձնահատուկ նպատակներն են․
ՀՆ1 – ՔՀԿ կոալիցիայի քարտուղարության ստեղծում
ՀՆ2 – ՔՀԿ կոալիցիայի կառավարման մարմինների կարողությունների ուժեղացում՝
ՀՆ3 – «ՔՀԿ կոալիցիայի միջոցով պետություն-ՔՀԿ ոլորտային կայուն երկխոսության ձևավորում»

Կայուն էներգետիկայի ոլորտում ՔՀԿ կոալիցիայի ստեղծումը հնարավորություն տվեց վերհանելու ոլորտի ՔՀԿ-ների իրական կարողությունների վիճակը։ ՔՀԿ-ների շրջանում հաճախ են հանդիպում մի շարք խնդիրներ․
 Ոլորտի խնդիրների մասին սակավ, ոչ թարմ տեղեկություններ,
 Ոլորտային քաղաքականության զարգացումների մասին տեղեկացվածության ցածր մակարդակ
 Թույլ ինստիտուցիոնալ կարողություններ,
 Ցածր ներկայացվածություն հանրային հարթակներում,
 Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների սակավ օգտագործումը,
 Ֆինանսների հայթհայթման սակավ հնարավորություններ
 Կառավարման սահմանափակ հմտություններ
Այսպիսի պայմաններում Էներգետիկայի ոլորտային ՔՀԿ կոալիցիայի կայացման համար անհրաժեշտ է ապահովել կոալիցիայի բոլոր անդամների կարողությունների համաչափ զարգացումը։