Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրն իրականացնող «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի անդամ ՔՀԿ ներկայացուցիչների հետ սույն թվականի օգոստոսի 9-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կազմակերպվեց աշխատանքային հանդիպում:
Հանդիպման նպատակն էր քննարկել ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքը, հաջողությունները ու դժվարությունները:
Հանդիպմանը ներկա էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ծրագրում ընդգրկված համապատասխան մասնագետներ, ինչպես նաև՝ ներկայացուցիչներ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Աստղացոլք», և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություններից:
Քննարկումների ժամանակ որպես ծրագրի շրջանակներում արձանագրված հաջողություններ նշվեցին «Աջակցություն պրոբացիային ազգային ցանցի» ստեղծումը, ազգային ցանցի Կառավարման խորհրդի ընտրությունը, էթիկայի հանձնաժողովի անդամների առցանց ընտրության մեկնարկը, «Աջակցություն պրոբացիային ազգային ցանց»-ի տարբերանշանի, կանոնակարգի և էթիկայի կանոնների մշակումն ու հաստատումը:
Քննարկվեցին նաև ծրագրով նախատեսված առաջիկա գործողությունները և դրանց սռավել արդյունավետ ու նպատակային իրականացման հնարավորությունները:
Մասնակիցների կարծիքով աշխատանքային հանդիպումն անցավ բավական արդյունավետ և փոխադարձ համաձայնությամբ որոշվեց որոշակի պարբերականությամբ կազմակերպել նմանատիպ հանդիպումներ: