Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրերի շրջանակներում «Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը» իրականացնում է «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում սույն թվականի օգոստոսի 24-ին կկազմակերպվի Town Hall ձևաչափով հանդիպում՝ Վայոց ձորի մարզում: Հանդիպումները կկազմակերպվեն Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) հետ համատեղ հստակ նախագծված ձևաչափով:
Town Hall ձևաչափով հանդիպումներին կմասնակցեն տվյալ մարզի մարզպետարանի և «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» մարզային կառույցի, մարզում տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային ոչ առևտրային կազմակերպությունների, գյուղ. մթերքներ վերամշակող ընկերությունների ու գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերում ընդգրկված ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզում՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալող անհատներ ու գյուղատնտեսական կոոպերատիվների անդամներ: