Հուլիսի 20-ին Ջերմուկում կազմակերպվեց «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման (սահմանադրական, տարածքային և օրենսդրական) բարեփոխումների համատեքստում տեղական իշխանությունների և ՔՀԿ-ների համագործակցության, տեղական ինքնակառավարմանը ՔՀԿ-ների մասնակցության նոր հնարավորությունները» թեմայով ՏԻՄ-ՔՀԿ-ներ առաջին ֆորումը:
Ֆորումն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (ղեկավար կազմակերպություն), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի համայնքների միությունը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:
Ֆորումի նպատակն է ստեղծել երկխոսությունը տեղական ինքնակառավարման մարմինների և քաղհասարակության կազմակերպությունների միջև: Ֆորումին մասնակցում էր Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում ավագանու անդամներ ու համայնքային ծառայողներ, Կապանի ՔՀԿ-ների ինկուբատորի համակարգողը:
Հիմնականում քննարկումներն ուղղված էին այն հարցերին, թե նոր օրենսդրական փոփոխություններով ինչ դեր կարող են ստանձնել ՔՀԿ-ները ՏԻՄ-երի հետ փոխհարաբարություններում: