Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ օգոստոսի 20-ին, Գավառումմ տեղի ունեցավ քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների խմբի դասընթացը՝ «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի մշակում և գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրում՝ որպես գործարարների խախտվածկամ վիճարկվող իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև վեճերի կարգավորման արդյունավետ այլընտրանքային միջոց» թեմայով:
Դասընթացը վարում էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանը: Նա նշեց, որ ներկայումս մի շարք կառույցներ (օրինակ մարդու իրավունքների պաշտպանը, ՊԵԿ և տարբեր ՔՀԿ-ներ) զբաղվում են բիզնեսի կողմից ներկայացվող բողքներով և նրան իրավունքների պաշտպանությամբ, սակայն դա չի կատարվում լիակատար կերպով: Այս իս նպատակով անհրաժեշտություն կա ստեղծելու գործարար շահերի պաշտպանի ինստիտուտը:
Միջոցառմանը մասնակցում էին 8 ՔՀԿ-ի 9 ներկայացուցիչ:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: