Անվանում՝ Վայոց Ձորի զարգացման ,, ՀԿ
Կազմակերպություն՝ ,,ՀՈՒՅՍ 98,,ՀԿ
Աշխատանքի վայրը՝ ք. Վայք
Աշխատանքի տևողությունը՝ 9 ամիս,
«Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի զարգացման ,,Հույս 98,, ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար:
Աշխատանքային պարտականությունները.
- Հաստատել կապեր մարզի ներառական դպրոցների, համայնքային աջացության կենտրոնների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ զարգացման խնդիրներ/հաշմանդամություն/ ունեցող երեխաների, ներառական կրթության և ինտեգրման խնդիրների ուսումնասիրման, վերհանման նպատակով,
- Համակարգել մարզային աշխատանքային խմբի աշխատանքները,
- Կազմակերպել քննարկումներ՝ բացահայտելու ներառական կրթության հիմնական մարտահրավերները շահագրգիռ կազմակերպությունների ու կառույցների մասնակցությամբ,
- Համակարգել և իրականացնել սոցիալական ներառման, աջակցության և տարբեր կառույցների համագործակցության հայեցակարգի մշակման գործընթացը։
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Բարձրագույն կրթություն
- Սոցիալական աշխատանքի ոլորտում ունեցած փորձը կդիտվի առավելություն
- Ներառական կրթության, ընտանիքի և երեխայի պաշտպանության ոլորտի հարցերին վերաբերող օրենսդրության իմացություն
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, Internet):
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2018թ. օգոստոսի 30-ը կամ ներկայացնել դրանք Վայոց Ձորի զարգացման ,,Հույս 98,, ՀԿ-ի գրասենյակ. ք.Վայք.Ալավերդյան 15,հեռ.098114055: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: