Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ հուլիսի 24-ին, Գավառում տեղի ունեցավ քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների խմբի դասընթացը՝ «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի և ծրագրի շրջանակներում հիմնադրվելիք կոալիցիայի ներկայացում, ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունների քննարկում» թեմայով:
Դասընթացը վարում էր «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի ղեկավարն է, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը: Նա ներկայացրեց կրթության ոլորտի կոալիցիայի դրամաշնորհի ծրագիրը, ներկայացրեց հանրային քաղաքականության այն մոդելը, որի կիրառմամբ հնարավոր կլինի կրթության ոլոտը դարձնել էլ ավելի հասանելի ու օգտակար: Ինկուբատորի մասնակիցներին հատկապես հետաքրքրեց ներառական կրթության ոլորտում սպասվելիք փոփոխությունները, տեղի ուենացավ քննարկում: «Հույսի ձեռք» ՍՀԿ-ի անդամ Խաչիկ Խոստանչյանը ներկայացրեց իրենց կազմակերպության փորձը այս ոլորտում՝ հատկապես կարևորելով մասնագետների վերապատրաստման աշխատանքների դերը:
Միջոցառմանը մասնակցում էր 8 ՔՀԿ-ի 10 ներկայացուցիչ:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: