Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ Town Hall ձևաչափով աշխատաժողով: Այն կազմակերպվել է «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագիրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովը մեկ հարկի տակ համախմբեց մարզի գյուղատնտեսության ոլորտի շահագրգիռ կողմերին, ովքեր բարձրաձայնեցին գյուղատնտեսական վարկերի, ապահովագրության, պետական աջակցության ծրագրերի, խորհրդատվության և կրթության, ինչպես նաև ոլորտում առկա մի շարք այլ հիմնահարցեր: Մասնակցում էր 44 հոգի:
Նման ձևաչափով հանդիպումներն անցկացվել են նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերում: Մարզերի ընտրության նպատակն էր վերհանել գյուղատնտեսության վարման առանձնահատկությունները չորս տարբեր գոտիներում. Արմավիրում՝ որպես հարթավայրային գոտի, Գեղարքունիքում՝ որպես բարձր լեռնային գոտի, Շիրակում՝ որպես լեռնային գոտի և Վայոց Ձորում՝ որպես նախալեռնային գոտի:
Ընդհանուր առմամբ 4 հանդիպումներին մասնակից դարձած գյուղատնտեսության տարբեր արժեշղթաներում ներգրավված առավել քան 265 մասնակիցների օգնությամբ վերհանվեցին ոլորտի մի քանի հարյուրի հասնող հիմնահարցեր, առաջարկներ, խնդիրներ:
Վերհանված խնդիրները կամփոփվեն և հիմք կհանդիսանան հոկտեմբերին 24 նախատեսված «Համապետական ֆերմերական կոնգրեսի» համար, որտեղ Կառավարության և Ազգային ժողովի համապատասխան ներկայացուցիչներին կներկայացվեն վերհանված խնդիրները: