Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քայլ դեպի արդար Հայաստան» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում օգոստոսի 21-ին պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի Վաղարշապատ նստավայրում տեղի ունեցավ համատեղ աշխատանքային քննարկում «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանի, նույն ՀԿ-ի պատասխանատու աշխատակից, նախկին անկախ հանձնաժողովի անդամ՝ Եվգենիա Իվանովայի, մարզային բաժնի պետ՝ Կարեն Ստեփանյանի, գլխավոր մասնագետների և մի խումբ կամավորների մասնակցությամբ:
Աշխատանքային այցի ընթացքում քննարկվեցին վաղաժամկետ ազատմանն առնչվող առկա խնդիրները և վերլուծության համար հավաքագրվեց պրակտիկ ինֆորամացիա։ Արմավիրի բաժինն ընտրվել էր, քանի որ այն Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի ամենամեծ քրեակատարողական հիմնարկն է։
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: