Commitment to Constructive Dialogue

Հայկական կրթական ցանց

«Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիանիրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներերիտասարդների համար» ենթադրամաշնորհային ծրագիրը: 

«Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ-ի, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի (ԳԶՀ), «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամի (ՍՄԿԿ), «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» (ՑՈՒՀԼ) իրավաբանական անձանց միության ներկայացուցիչները

  • կարևորելով ՀՀ-ում կրթության ոլորտի բարեփոխումներն ու զարգացման խնդիրները,
  • նպատակ ունենալով տեղական ինքնակառավարման (ՏԻ) մարմինների և պետական կառույցների հետ համագործակցության զարգացման միջոցով բարձրացնել որոշումների կայացման գործընթացներում կազմակերպությունների ներգրավվածության աստիճանը,
  • համոզված լինելով, որ այդ մասնակցությունը նպաստելու է կրթության ոլորտի խնդիրների լուծման շուրջ կազմակերպությունների միասնական դիրքորոշման ձևավորմանը,
  • շեշտադրելով կրթության ոլորտի հանրային քաղաքականության մշակման, ջատագովման և այդ գործընթացում հանրային մասնակցության ապահովման առաջնահերթությունները,

նպատակահարմար են գտնել հանդես գալ ցանցային համագործակցությամբ և ստեղծել են Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» ցանցը:

ՑԱՆՑԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • Խթանել կրթական ոլորտում գործող ՔՀԿ-ների դերը՝ որպես կարևոր դերակատարներ կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականությունների մշակման և երկխոսության կայացման գործընթացներում,
  • ՀՀ խոշորացված համայնքներում ձևավորել նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և աշխատաշուկայի (ԱՇ) կապի և հանրակրթական դպրոցներում կարիերային առնչվող խորհրդատվական համակարգի բարելավմանն ուղղված Սոցիալական գործընկերություն,
  • Նպաստել ՄԿՈՒ և ԱՇ կապի ամրապնդմանը, համայնքային, մարզային և ազգային մակարդակներում հանրակրթական դպրոցներում կարիերային առնչվող խորհրդատվության համակարգի բարելավմանն ուղղված երկխոսության ձևավորման միջոցով,
  • Նպաստել ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերների և գործատուների նպատակային ու արդյունավետ ներգրավմանն ուղղված մեխանիզմների մշակմանը,
  • Աջակցել ՄԿՈՒ հաստատությունների ցանցային համագործակցության ձևավորմանը,
  • Աջակցել ՄԿՈՒ հաստատությունների և արտադրական ուսումնական կենտրոնների վրա հիմնված՝պետություն-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանը,
  • Աջակցել անձի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի կառավարման համակարգի և համապատասխան ծառայությունների մշակմանը,
  • Նպաստել հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների ներդրմանն ու զարգացմանը,
  • Զարգացնել ՏԻ և պետական կառույցների հետ կազմակերպությունների համագործակցությունը՝ ուղղված նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության ապահովմանը, մոնիթորինգի, հարցումների, հետազոտությունների իրականացմանը և դրանք ՏԻ մարմիններին և պետական կառույցներին տրամադրմանը,
  • Մշակել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին ուղղված առաջարկություններ փաթեթներ: