Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ենթածրագիր հանդիսացող և “WINNET Armenia” Network of Women Resource Centers կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացվող «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 18-ին Մեղրիում և 19-ին Գորիս քաղաքներում տեղի ունեցան համայնքային քննարկումներ:
Քննարկումները իրականացվում էին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից (International Center for Human Development)` Town Hall Meeting ձևաչափով:
Նշենք, որ քննարկման համար նախապես տեղեկատվություն էր վերցվել Մեղրիի և Գորիսի համայնքապետարաններից 2019թ-ի նախատեսվող, համայնքային բյուջեով ֆինանսավորվող կամ համաֆինանսավորվող ծրագրերի մասին:
Վերոհիշյալ ծրագերից ելնելով` մշակվել էին սցենարներ, որոնք և քննարկվում էին խոշորացված Մեղրի և Գորիս համայնքների բնակավայրերից հրավիրված բնակիչների հետ, որոնք ներկայացնում էին տարբեր կազմակերպություններ և տարբեր զբաղվածություն ունեին:
Քննարկումներին մասնակցում էին համայնքապետարանների աշխատակիցները, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ: