«ՀամաԶարԿ» քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիան իրականացնում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
«ՀամաԶարԿ» կոալիցիան ստեղծվել է 2018 թվականին: Այս տարվա հոկտեմբերի 4-ին տեղի ունեցել կոալիցիայի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել է կոալիցիայի կանոնակարգը, ընտրվել կառավարման խորհուրդը, ինչպեսև նոր անդամներ ընգրկվեցին դրանում:
Ներկայումս կոալիցիային անդամակցում է 34 կազմակերպություն՝ ՀՀ տարբեր մարզերից ու համայնքներից:
Կոալիցիայի նպատակներն են.
- բարձրացնել ՔՀԿ-ների կողմից ՀՀ Կառավարության համայնքային զարգացման և կառավարման բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,
- նպաստել համայնքների զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման ամրապնդմանը
- նպաստել հասարակության ակտիվ ներգրավմանը և դերի բարձրացմանը համայնքային կառավարման մեջ։
- Զարգացնել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և համայնքային ծրագրերի իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:
- Նպաստել տեղական ինքնակառավարման բարելավմանը, քաղաքականությունների արդյունավետ մշակմանը և իրականացմանը։
- Նպաստել ՏԻՄ երի հրապարակայնության, հաշվետվողականության և մասնակցայնության ապահովմանը։
Կոալիցիայի խնդիրներն են.
- Իրականացնել համայնքային զարգացմանն ուղված ծրագրեր, այդ թվում համայնքային ծառայությունների մատուցման, համայնքային բյուջեների արդյունավետ այլընտրանքային տարբերակների մշակումների իրականացման ոլորտներում, դրանց արդյունքները հանրայնացնել և արդյունքներից բխող առաջարկություններ ներկայացնել պատկան մարմիններին:
- Զարգացնել ՔՀԿ-ՏԻՄ համագործակցության հարթակը` Հայաստանում զարգացման և համագործակցության կազմակերպական կառուցակարգերի, այդ թվում համայնքապետարաններին կից անկախ մարմնի ստեղծման, բնակչության իրազեկման բարձրացվածության և ակտիվ ներգրավման քաղաքականությունների ներդրման նպատակով:
- Մշակել և իրականացնել ծրագրեր՝ ուղղված հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը, օգտագործելով նաև ժամանակից տեղեկատվական տեխնոլոգիաները:
- Իրականացել համայնքային զարգացման տարաբնույթ ոլորտային ծրագրեր:
- ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և կարողությունները ամրապնդելու նպատակով կազմակերպել սեմինարներ, ուսուցումներ և այլ միջոցառումներ:
- Զարգացնել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների միջև համագործակցությունը:
- Համագործակցել ոլորտի շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
- Կազմակերպել համաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ, իրականացնել համայնքային ոլորտի զարգացմանն ուղղված այլ աշխատանքներ:
«ՀամաԶարկ» կոալիցիայի կանոնակարգ