Սույն թվականի նոյեմբերի 2-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կազմակերպվեց աշխատանքային հանդիպում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրն իրականացնող «Հայկական բիզնես կոալիցիայի» անդամ ՔՀԿ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքը, հաջողություններն ու դժվարությունները:
Հանդիպմանը ներկա էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ծրագրում ընդգրկված համապատասխան մասնագետներ, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանը, ինչպես նաև՝ ներկայացուցիչներ Շիրակի առևտրաարդյունաբերական պալատից, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայից, Գործարարության աջակցման գրասենյակից:
Քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվեց ծրագրով նախատեսված միջոցառումներին, դրանց իրականացման ընթացքում ծագած խնդիրներին, հնարավոր լուծումներին, ժամկետների հնարավոր փոփոխություններին, ինչպես նաև քայլերին՝ որոնք կնպաստեն ծրագրի պատշաճ իրականացմանը: