Commitment to Constructive Dialogue

Ներառականության խնդիրները՝ համայնքներում․ քննարկում ՔՀԿ-ների և ուսուցիչների հետ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 31-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց  «Համայնքում առկա կազմակերպությունների ներկազմակերպական մշակույթի ներառականության և վերջինիս ուղղությամբ քաղաքականություն ունենալու հետ կապված խնդիրները» թեմայով հանդիպում-քննարկում։
 
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված քննարկումը վարում էր ներառականության փորձագետ Լիլիա Խաչատրյանը: Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ՔՀԿ ներկայացուցիչներ, Վանաձորի մի շարք դպրոցների ուսուցիչներ:
 
Լիլիա Խաչատրյանը խոսեց ներառականության մասին, մասնավորապես՝ ցանկացած միջավայրում ներառական միջավայր ստեղծելու մասին: Նա ներկայացրեց նաև ոլորտի միջազգային փորձը, ճիշտ ընտրված ռազմավարությունը՝ հայտնի կազմակերպությունների կողմից: Հանդիպմանը մասնակից ՔՀԿ ներկայացուցիչների և ուսուցիչների հետ քննարկվեցին ռազմավարական այն կետերը, որոնցից կարելի է հասկանալ, արդյո՞ք, կազմակերպությունը ներառական է, թե ոչ: