Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ստորագրվեց Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի անդամ քաղհասարակության կազմակերպությունների հուշագիրը:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհով իրականացվող «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակում:
Կոալիցիայի ստեղծելու մասին հուշագիրը ստորագրել են.
*«Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» հասարակական կազմակերպությունը , ի դեմս նախագահ Ժաննա Ալեքսանյանի,
*«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանցհասարակական կազմակերպությունը , ի դեմս նախագահ Անուշ Ասլանյանի,
*«Իրավունքի Ուժ» հասարակական կազմակերպությունը), ի դեմս նախագահ Արման Ղարիբյանի,
*«Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Լիլիթ Թադևոսյանի,
*«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Օլեգ Դուրգարյանի,
*«Մարդու Իրավունքների Միջազգային Հանրություն» հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Բելլա Շիկարյանի,
*«Տնտեսական Իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ի դեմս նախագահ Մովսես Արիստակեսյանի,
*«Քաղաքացի, Հարկատու-Բիզնես իրավապաշտպան» հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Էդուարդ Բադալյանի,
*«Լրագրողներ հանուն ապագայի»հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Սուրեն Դեհերյանի
*«Ազատ քաղաքացի, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը , ի դեմս Հովսեփ Խուրշուդյանի:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: