Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Գյումրի քաղաքում բացվեց բիզնես հաշտարարի գրասենյակ՝ «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակներում: Նշենք, որ «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականցվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
Միջոցառումներին ներկա էին ՓՄՁ ներկայացուցիչներ, մարզպետարանի և քաղաքապետարանի, ՔՀԿ ներկայացուցիչներ։ Բոլոր կողմերը կարևորեցին ստեղծվող կառույցների գործունեությունը և նշեցին որ այն լայն տարածման կարիք ունի։
Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն հաստատվեց բայցի այս հանդիպումից մարզի տարբեր բնակավայրներում կազմակերպել բիզնեսով զբաղվողների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կներկայացվեն հաշտարարի գրասենյակի գործունեության մանրամասները։ Բացի այս՝ նաև համայնքապետերի հետ է հանդիպում կազմակերպվելու, որի ընթացքում համայնքապետերի միջոցով կտարածվի տեղեկատվությունը։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: