Ծրագրի անվանումը. Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ
Կազմակերպության անվանումը. «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.498.000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.948.200 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 549.800 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. Երևան, Լոռու մարզ
Ծրագրի վերջնանպատակն է խթանել պետության կողմից ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրմադրվող դրամաշնորհների, նվիրատվությունների, սուբսիդիաների և պատվիրակված ծառայությունների գործընթացի մրցույթային, առավել թափանցիկ մեխանիզմների ներդրումը: Հանրային վերահսկողության և մոնիթորինգի ենթարկել պետության/բոլոր նախարարությունների կողմից ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհների, սուբսիդիաների, նվիրատվությունների ու ծառայությունների պատվիրակման մեխանիզմները: Մոնիթորինգի ենթարկել բոլոր նախարարությունների կողմից 2017թ-ին ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված դրամաշնորհները, սուբսիդիաները, նվիրատվություններն ու պատվիրակված ծառայությունները /կարգը, գումարների չափը, հիմքը, ստացած կազմակերպությունները/: Մշակել մոնիթորինգի զեկույց, որը կարձանագրի դրամաշնորհների տրամադրման ոչ մրցույթային, ոչ թափանցիկ գործընթացը: Մոնիթորինգի արդյունքները ներկայացնել շահագրգիռ կողմերին, մասնավորապես ՔՀԿ ներին, նախարարություններին, կառավարությանը և մշակել գործողությունների պլան: