Commitment to Constructive Dialogue

Մենք լիիրավ անդամ ենք

Ծրագրի անվանումը. «Մենք լիիրավ անդամ ենք»

Կազմակերպության անվանումը. «Արգինա» մշակութային ՀԿ, «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ

Ծրագրի տևողությունը. 6 ամիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.500.000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության

հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4950000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 550.000 ՀՀ դրամ:   

Իրականացման վայրը. Լոռու մարզ

 

Ծրագրի նպատակն է․Բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների (այսուհետ՝ Կենտրոններ) գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը:

Ծրագրի իրականացումը կնպաստի երկու առանցքային խնդիրների լուծմանը.

 

1․Համայնքային  աջակցության          կենտրոնների    աշխատակիցներին                            կառաջարկվի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին արձագանքելու հասցեական և թիրախային ծառայություններ մատուցելու գործիքակազմ՝ բարձրացնելով նրանց՝ հաշմանդամություն ունեցող երեխաների սպասարկման որակը: Վերջապես թիրախ համայնքներում գործող համայնքային աջակցության կենտրոնների կարիքները կքարտեզագրվեն և կառաջարկվեն երեխայակենտրոն և կարիքահեն ծառայությունների մատուցման մեխանիզմներ, հիմքում դնելով ներառականությունը՝առավել արդյունավետ դարձնելու հաշմանդամություն ունեցող երեխաների սպասարկումը և սոցիալական ներառումը:

Ծրագրի շրջանակներում արդյունավետ և սերտ համագործակցություն կծավալվի սոցիալական ներառմանն ուղղված պետական կառույցների, ՀՈՒԵ-ի հարցերով զբաղվող ՔՀԿ-ների, համայնքային աջակցության կենտրոնների, ՀՈՒԵ ոլորտի այլ շահագրգիռ կողմերի միջև՝ շնորհիվ նախատեսված տարբեր գործառույթների և միջոցառումների՝ կլոր սեղան հանդիպումներ, տարբեր ձևաչափերով փորձագիտական քննարկումներ և այլն:

Ոլորտային զարգացումների իրավիճակի ուսումնասիրման համար կիրականացվեն ներառական կրթության ոլորտային հիմնական իրավական ակտերի վերլուծություն՝ ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնելու ՄԱԿ-ի՝ հաշմանդամություն  ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի պահանջներին։

Ծրագրի իրականացման արդյունքում կկազմվի վերջնական առաջարկությունների փաթեթ, որը կտրամադրվի Կառավարությանը, ՀՈՒԱ հարցերով զբաղվող Ազգային հանձնաժողովին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, մարզային հանձնաժողովին՝թիրախային օգտագործման համար։