Commitment to Constructive Dialogue

Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության

Ծրագրի  անվանումը՝  «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության»

Իրականացնող կազմակերպություն՝ «ԱՐԱԶԱ» ԲՀԿ

Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ

Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝  5.500.000 դրամ, որից  պահանջվող՝ 4.950.000 դրամ,  ՀԿ ներդրում՝ 550.000 դրամ։

 

Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքային իրավահարաբերություններում աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը՝ վեր հանելով աշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական դաշտի և դրա կիրառկման հետ կապված առկա խնդիրները, խթանելով աշխատանքային վեճերի լուծման գործընթացում աշխատողի արդար դատավարության իրավունքի իրացմանը և աշխատողների իրավունքների պաշտպանության արտադատական մեխանիզմի ներդրմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ոլորտի քաղաքականության մոնիթորինգ բացահայտելու համար  արդար դատավարության իրավունքի իրացման խնդրում առկա խոչնդոտները, արտադատական ազգային մեխանիզմի ներդրման համար առկա նախադրյալները, մշակել ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկություններ, նպաստել շահառու խմբերի իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Մոնիթորինգի թիրախ խմբերն են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները, Մարդու իրավունքների և Հանրային պաշտպանի գրասենյակները, արհեստակցական միությունները, իրավապաշտպան ՔՀԿ-ները:

Ծրագրի շահառուներն են աշխատող-գործատու իրավահարաբերությունների կողմ հանդիսացող և/կամ աշխատանքային իրավունքի խախտման զոհ դարձած անձինք: