Ծրագրի անվանումը՝ «ՀԻՄԱ*` հանրային միջոցները՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության»
Իրականացնող կազմակերպություն՝ Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ
Ծրագրի իրականացման վայրը՝ Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզեր
Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 5.445.000 դրամ, որից պահանջվող՝ 4.900.500 դրամ, ՀԿ ներդրում՝ 544.500 դրամ։
Ծրագրի նպատակն է ՝ նպաստել Հայաստանի երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի զարգացմանն ու մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանությանը համայնքային մակարդակում, իսկ խնդիրները՝ բարձրացնել հասարակաության իրազեկությունը 3 մարզային և 6 տեղական իշխանությունների բյուջեների մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ և զարգացնել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային պլատֆորմի կարողությունները՝ մարդու իրավունքների վրա հիմնված ազգային, մարզային և տեղական մակարդակներում ՇՊ իրականացման հարցում։ Իրականացվելու է 3 մարզպետարանների և 6 քաղաքային համայնքների բյուջեների մոնիթորինգ՝ կոռուպցիոն ռիսկերի ու արդյունավետության ծախսման տեսանկյունից։ Ծրագրի իրականացմանը մասնակցելու է «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային պլատֆորմը»։ Մոնիթորինգի արդյունքները գրաֆիկական թվային պաստառների և կարճ հոլովակի միջոցով իրականացվելու է տեղեկատվական քարոզարշավ սոցցանցերից օգտվող ՀՀ քաղաքացիների շրջանում։ Ներգարվելով Պլաֆորմը և օգտագործելով բյուջեների վերլուծության արդյունքները, կազմվիՀամայնքային մակարդակում հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության քաղաքականության արդյունավետ և կայուն ֆինանսավորման մոդելի առաջարկների փաթեթի նախագիծ, որը կքննարկվի ՏԻՄ, ՔՀԿ, օրենսդիր և գործադիր շահագրգիռ մարմինների հետ և կներկայացվի ՀՀ Կառավարություն։ Ծրագրի ավարտին կկազմակերպվի ծրագրի առաջընթացը ամփոփող համաժողով ՔՀԿ, ԶԼՄ և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։