Ծրագրի անվանումը. «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն»
Կազմակերպության անվանումը. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.430.500 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.885.250 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 545.250 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. ՀՀ
Ծրագրի նպատակը. նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում
գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ:
Ծրագրի խնդիրները
- Վեր հանել ՍԱՏԳ-ների( ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ) և սոցիալական պաշտպանության այլ պետական գերատեսչությունների կողմից կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքներին տրամադրվող ծառայությունների խնդիրները, իրականացնելով կարիքի գնահատում առավել խոցելի 20 ընտանիքների շրջանում, որոնք կընտրվեն թիրախ ՍԱՏԳ-ների կողմից տրամադրված տեղեկատվության արդյունքում, նախապես մշակված ինդիկատորներով : Ոսումնասիրել թիրախ ՍԱՏԳ-ների կողմից մատուցվող դեպքի վարման ծառայությունների հասանելիությունը, իրականացնել նրանց կողմից շահառուների հետ տարվող աշխատանքները դեպքերի վերհանման և լուծման մշտադիտարկում: Վեր հանել առկա գործիքակազմերի և իրական հնարավորությունների համապատասխանությունը, չափել քաղաքացիների իրազեկվածությունը, և ներգրավածության աստիճանը ՍԱՏԳ -ի կողմից դեպքի վարման գործառույթների վերաբերյալ:
- Մասնակցային մեթոդով մշակել առաջարկ փաթեթ՝ ուղված կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղված ՍԱՏԳ-ների կողմից կիրառվող մեխանիզմների բարելավմանը : Մշակված մեխանիզմները պիլոտային ձևաչափով կիրառել թիրախ ՍԱՏԳ-ների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա իրականացված կարիքի գնահատման արդյունքում ընտրված առավել խոցելի 8 ընտանիքների հետ աշխատանքում, մշակելով և իրականացնելով այդ ընտանիքների 8 սոցիալական ծրագիր: Տեղական պիլոտի հաջողված դեպքերի հիման վրա մշակել առաջարկությունների վերջնական փաթեթ և ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն :
- Ներգրավել շահագրգիռ կողմերն/ ՀԿ-ներ,ԶԼՄ ներ, պետական և մասնավոր կառույցներ/ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղված մեխանիզմների բարելավման պրոցեսին : Արդյունքում Ստեղծելով «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանց » կոալիցիան: