Ծրագրի անվանումը. Ավագ դպրոցների ֆունկցիոնալության բարելավում
Կազմակերպության անվանումը. «Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.468.000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.921.200 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 546.800 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. ՀՀ
Ծրագրի հիմնական նպատակն է սոցիալական հարցումների, առկա փորձի ուսումնասիրության միջոցով վերհանել ՀՀ-ում գործող ավագ դպրոցների անարդյունավետության պատճառները: Ուսումնասիրելով անարդյունավետության պատճառները, հայկական և արտասահմանյան հաջողված փորձերը մշակվելու է ավագ դպրոցների ֆունկցիոնալության բարելավման համար առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվելու է քննարկման ԿԳՆ-ին: Հատուկ ուշադրության են արժանանալո ւմասնագիտական ուղղվածությանը առարկաները, որոնք բացակայում են ավագ դպրոցների մեծ մասում: