Ծրագրի անվանումը. «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում»
Կազմակերպության անվանումը. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.568.300 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության
հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 5.000.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 568.300 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. ՀՀ
Ծրագրի նպատակն է․նպաստել Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի (այսուհետ՝ ԲԵԱ) ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական և միջազգային փորձի ջատագովության և հանրային քաղաքականությունների բարելավման միջոցով:
Ծրագրի հատուկ նպատակներն են`
- Ուսումնասիրել ԲԵԱ միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները,
- Շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայաստանում ԲԵԱ մոդելի ներդրման անհրաժեշտությունն ու հնարավորությունները,
- Նպաստել Հայաստանում ԲԵԱ զարգացման շուրջ միջսեկտորալ և ՔՀԿ-Կառավարություն-ՏԻՄ համագործակցության ձևավորման,
- Բացահայտել միջազգային ցանցերին անդամակցելու հնարավորություններն ու նպաստել ԲԵԱ տեղական ցանցի ձևավորմանը:
Ծրագրի խնդիրներին հասնելու համար և ծրագրի իրականացման ընդհանուր տրամաբանությունից ելնելով՝ գործողությունները դասակարգվում են հետևյալ կերպ.
- Տվյալների վերլուծության գործողություններ,
- Կարծիքի հավաքագրման գործողություններ,
- Ջատագովման գործողություններ,
- Ցանցային համագործակցության գործողություններ: