Commitment to Constructive Dialogue

Գյուղական տուրիզմ, օրգանիկ գյուղատնտեսություն

Ծրագրի անվանումը. «Գյուղական տուրիզմ, օրգանիկ գյուղատնտեսություն»

Կազմակերպության անվանումը. «Համայնքի Զարկերակ» ՀԿ

Ծրագրի տևողությունը. 6 ամիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5 500 000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 5.000.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 500.000 ՀՀ դրամ:   

Իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզ, Վարդենիկ

 

Ծրագրի թիրախային խումբը դա Վարդենիկում ապրող ու ստեղծող գյուղացին է, որին ամեն կերպ պետք է հնարավոր ճանապարհներ ու ուղիներ ցույց տալ, որպեսզի մնա իր համայնքում,  աշխատի ու շենացնի իր համայնքը. Պարզապես պետք է համայնքի զարգացման ծրագրում ներառվի այնպիսի կարևոր դրույթներ ու ոլորտներ, որոնք կնպաստեն գյուղացիների համար տարբեր ուղիներով գումար վաստակել իրենց համայնքում.

Ծրագրի գործողությունները

Վարդենիկ համայքում ստեղծել ակտիվ երիտասարդներից բաղկացած աշխատանքայի մի խումբ, ովքեր շահագրգռված են  նպաստել համայնքի զարգացմանը,  հատկապես տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտում.

Կազմակերպել համայնքի բնակիչների հետ հանդիպումներ, համայնքում այդ ոլորտների հնարավոր զարգացումը քննարկելու , տարբեր գաղափարներ ու լուծումներ լսելու նպատակով:

Հանդիպումներ ունենալ այլ համայնքների ակտիվ նախաձեռնող խմբերի հետ, ովքեր ունեն արդեն այդ ոլորտում համայնքի զարգացման զգալի արդյունքներ ու տեսլական. Ուսումնասիրել արդեն  իրենց կողմից իրականացված հաջողված փորձը, հասկանալ  հնարավոր խնդիրների ու դրանց   լուծման տարբերակները.

Վարդենիկ համայնքում հրավիրել ՏԻՄին, ավագանուն կառուցողական երկխոսության, ավագանու արտահերթ նիստի շրջանակներում, քննարկելու Վարդենիկ համայնքի զարգացման ծրագիրը, այդ ֆաստաթղթում, որպես համայնքի զարգացման կարևոր ոլորտ ավելացնելով  գյուղական տուրիզմի և գյուղատնտեսության զարգացումը.

Վարդենիկում  հիմնել`  «Վայրի բույսերի»  ամենամյա փառատոն: