Commitment to Constructive Dialogue

Հաշմանդամություն ունեցող անձինք պաշտպանված են ընտանեկան բռնությունից

Ծրագրի անվանումը. «Հաշմանդամություն ունեցող անձինք պաշտպանված են ընտանեկան բռնությունից»

Կազմակերպության անվանումը. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

 Ծրագրի տևողությունը. 6 ամիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.538.500 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության

հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.985.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 553.850 ՀՀ դրամ:  

 

Իրականացման վայրը. ՀՀ

 

Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառմանն ու բռնության կանխարգելմանը:

Պետք է պարզել, թե արդյոք կան հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող անձանց համար մատչելի և որակյալ  ծառայությունների մատուցում, ապաստարաններ և նրանց շրջանում իրազեկում: Սույն ծրագրով նախատեսում ենք հանրապետության տարածքում հետազոտություն անցկացնել, որը պարզելու է հաշմանդամություն ունեցող անձանց դեմ իրականացված բռնության դեպքերը, նրանց իրազեկության աստիճանը, համապատասխան մարմիններին դիմելու ընթացքը և ստացված ծառայությունի մատչելիության որակը: Հետազոտության շնորհիվ նաև պարզելու ենք թե քանի հաշմանդամություն ունեցող անձ է դիմել աջակցություն տրամադրող կազմակերպություններին և գործող ապաստարաններ օրենքի ընդունումից հետո: Հետազոտությունը անցկացվելու է հաշմանդամություն ունեցող 100-105 անձանց շրջանում, ֆոկուս խմբային մեթոդով: Ինչպես նաև լինելու են առցանց հարցումներ այլ 50-70 անձանց շրջանում, առավել արդյունավետ  հետազոտություն ունենալու համար: Նախատեսվում է կազմել ապաստարանների և բռնություն վերապրած անձանց մատուցվող ծառայությունների  մատչելիությունը և ներառականությունը գնահատող չափորոշիչների ձևանմուշ, որի միջոցովկուսումնասիրվեն գործող ապաստարանների և մատցուցվող ծառայությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է  ուսումնասիրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի  ներառականությունը հաշմանդամության տեսանկյունից, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովումը, ինչպես նաև դրա համապատասխանությունը միջազգային պարտավորություններին: