Ծրագրի անվանումը. «Հանուն Հայաստանի երիտասարդության շրջանում արմատականացման, այլատյացության եւ ատելության քարոզի հաղթահարման»
Կազմակերպության անվանումը. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.490.000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.940.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 550.000 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. ՀՀ
Հայաստանում հետհեղափոխական շրջանում հասարակության մեջ արձանագրվում է ատելության քարոզի, արմատականացման և այլատյացության աճ հատկապես քաղաքական, ազգային, կրոնական, սեռական ոլորտներում, որը հակասում է և խոչընդոտում երկրում համերաշխության մթնոլորտի ձեւավորմանը, ներհասարակական ներդաշնակությանը և համագործակցությանը:
Այդ աճը նախեւառաջ դրսեւորվում է դպրոցներում եւ բուհերում միջանձնային փոխհարաբերություններում, սակայն հատկապես վտանգավոր դրսեւորումներ է ստանում առ-ցանց տիրույթում՝ սոցիալական ցանցերում, առ-ցանց լրատվամիջոցներում տեղադրված նյութերի ներքո տեղի ունեցող քննարկումներում: Վերջինի պատճառը ինտերնետի, ուստիեւ՝ հանրային հարթակների օգտագործման հասանելիության ավելացումն է, որը, սակայն, չի ուղեկցվում օգտատերերի մոտ բանավեճի եւ արտահայտման համապատասխան մշակույթի, քննադատական մտածողության զարգացմամբ:
Ծրագրի հինական նպատակն է համալիր գործողությունների միջոցով նվազեցնել Հայաստանի երիտասարդության շրջանում ատելության քարոզի, արմատականացման և այլատյացության մակարդակը:
Ծրագիրը նախատեսում է հետազոտական քարոզչական, ինչպեսեւ շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններ՝ ուղղված ատելության խոսքի ծավալների նվազմանը: Նախատեսվում է համագործակցություն Կրթության եւ գիտության նախարարության հետ՝ համապատասխան ռազմավարությունների բարելավման, ինչպեսեւ քննադատական մտածողություն առարկայի պիլոտային փորձարկումների իրականացման համար: