Ծրագրի անվանումը. «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգ և բարելավում»
Կազմակերպության անվանումը. «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ
Ծրագրի տևողությունը. 6 ամիս
Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.500.000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության
հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 5.000.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 500.000 ՀՀ դրամ:
Իրականացման վայրը. ՀՀ
Ծրագրի նպատակն է․հանրային քաղաքականության մոնիթորինգի և բարելավման ծրագրի միջոցով բացահայտել ՀՀ հարկային քաղաքականության ոլորտում հարկման այլընտրանքային համակարգերի խնդիրները և առաջարկել դրանց լուծման համար համապատասխան առաջարկությունների փաթեթ: Միևնույն ժամանակ նախատեսվում է իրականացնել թիրախային խմբերի համար ՀՀ հարկման այլընտրաքային համակարգերի մասին իրազեկման աշխատանքներ ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Զուգահեռաբար առանձնահատուկ նպատակ է դրվել ձևավորել որոշակի բարենպաստ իրավական և վարչարարական դաշտ, որտեղ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք տարբեր պատճառներով «հարկադրաբար» ստվերի դաշտում են գործել, գործունեությունը տեղափոխեն թափանցիկ և «սպիտակ» դաշտ: Ծրագրի թիրախ խմբերը և շահառուները ՀՀ մարզերում և Երևանում իրենց գործունեությունը ծավալող տարբեր հարկատեսակներով աշխատող շուրջ 300 տնտեսվարող սուբյեկտներն են, որոնք անմիջապես իրենց վրա են կրում ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի ազդեցությունը: