Commitment to Constructive Dialogue

Սոցիալական ձեռնարկատիրությունը որպես համայնքային զարգացման մեխանիզմ

Ծրագրի անվանումը. «Սոցիալական ձեռնարկատիրությունը որպես համայնքային զարգացման մեխանիզմ»

 

Կազմակերպության անվանումը. «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա» ԻԱՄԱ

Ծրագրի տևողությունը. 6 ամիս

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն. 5.500.000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.950.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 550.000 ՀՀ դրամ:   

 

Իրականացման վայրը. ՀՀ

 

Ծրագրի առանձնահատուկ նպատակն է`

Նպաստել ՏԻՄ – ՍՁ համագործակցային  մոդելի ձևավորմանը և ՏԻՄ-երի կողմից համայնքային խնդիրների լուծման նպատակով ՍՁ-ների ստեղծման և զարգացման համար  համայնքային  բյուջեներից դրամաշնորհների հատկացման մեխանիզմների ստեղծմանը, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները.

  1. Իրականացնել սոցիալական ձեռնարկությունների հանրապետական ֆորում՝ Սոցիալական ձեռնարկատիրության միջոցով համայնքային զարգացման հաջողված օրինակների ցուցադրման և հանրայնացման նպատակով:
  2. Տնտեսական զարգացման և ներդրումների ու Տարածքային կառավարման նախարարությունների հետ համագործակցությամբ մշակել մեխանիզմներ և մրցութային եղանակով ընտրել առավել հետաքրքրված մեկ քաղաքային և մեկ գյուղական համայնք՝ որպես ծրագրի թիրախային համայնքներ։
  3. Մշակել ՏԻՄ-երի կողմից համայնքային խնդիրների լուծման նպատակով ՍՁ-ների ստեղծման և զարգացման համար համայնքային  բյուջեներից դրամաշնորհների հատկացման մեխանիզմներ թիրախային համայնքներում։
  4. Ստեղծել օնլայն գործիք amհարթակի (Direct Democracy Platform)  ձևաչափով,  որը հնարավորություն կտա թիրախային համայնքներում խնդիրների վերհանման, առաջնահերթությունների որոշման, դրանց լուծման նպատակով ՍՁ գաղափարների գեներացման, այլ քաղաքացիների հետ դրանց քննարկման և վերջնական տարբերակը ՏԻՄ-ի ֆինանսավորմանը ներկայացման, ինչպես նաև դրանց հետագա մոնիտորինգի և գնահատման համար:

Ծրագրի արդյունքներն են

  1. Իրականացվել է մեկ ՍՁ համահայկական ֆորում` մինչև 150 մարդու մասնակցությամբ` ՍՁ միջոցով համայնքային զարգացման հաջողված օրինակների ցուցադրման և հանրայնացման նպատակով:
  2. Ձևավորվել է կառուցողական գործընկերություն ՀՍՁԱ-ի և թիրախային նախարարությունների (Տնտեսական զարգացման և ներդրումների, Տարածքային կառավարման) հետ։
  3. Մինչև ծրագրի երկրորդ ամսվա կեսը մրցութային եղանակով ընտրվել են ծրագրի թիրախային համայնքները.
  4. Իրականացվել է Համայնքային բյուջեների ուսումնասիրություն և մշակվել են փոփոխությունների առաջարկներ՝ ՍՁ-ների համար դրամաշնորհների տրամադրման տողի ներառմամբ:
  5. Բյուջեի փոփոխությունները հաստատվել են ավագանու որոշմամբ:
  6. ՏԻՄ-երի կողմից մշակվել են դրամաշնորհի մրցութային փաթեթ և ընթացակարգ:
  7. Ստեղծվել է օնլայն գործիք amհարթակի (Direct Democracy Platform)  ձևաչափով,  որի միջոցով թիրախային համայնքներում վեր են հանվել համայնքային խնդիրները և առաջարկվել են դրանց լուծման ՍՁ գաղափարներ: