Դեկտեմբերի 21-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ «Համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները. hամայնքների զարգացման համապարփակ ռազմավարությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները» թեմայով։
Սեմինար-քննարկումն անցկացվեց «ԵՄ կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:
Միջոցառումը վարեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Սեմինար-քննարկման նպատակն է նպաստել ՏԻՄ-երին ու ՀԿ-ներին մտնել երկխոսության մեջ և հետագայում էլ ռազմավարական պլանները մշակելիս գնալ համաքայլ:
Փորձագետ Արտակ Երգենյանի և կլոր սեղանի 20-ից ավելի մասնակիցների ներգրավմամբ ինտերակտիվ քննարկումներ ծավալվեցին Հայաստանի համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտության և արդյունավետության գնահատման մոտեցումների, համայնքների զարգացման համապարփակ ռազմավարության և արդյունավետության գնահատման մոտեցումների վերաբերյալ: