Commitment to Constructive Dialogue

Կոռուպցիոն ռիսկերը անձանց կալանավորման իրավակիրառ պրակտիկայում եվ օրենսդրական խոչընդոտների բարելավման հիմնահարցերը

Ծրագրի անվանումը. «Կոռուպցիոն ռիսկերը անձանց կալանավորման իրավակիրառ պրակտիկայում եվ օրենսդրական խոչընդոտների բարելավման հիմնահարցերը»

Կազմակերպության անվանումը. «Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոն» ՀԿ

Ծրագրի տևողությունը. 6 ամիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն. 4,800,000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության

հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4,320,000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 480.000 ՀՀ դրամ:  

Իրականացման վայրը. ՀՀ

 

Ծրագրի նպատակների և խնդիրների իրականացման նպատակով նախատեսվում է հանրային քրեական քաղաքականության ոլորտում ենթադրյալ հանցանք կատարած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իրավապահ մարմինների և դատարանների զանգվածային կիրառման գործընթացը մոնիթորինգի ենթարկելու նպատակով կատարել փորձագիտական ուսումնասիրություն, ընդգրկելով փաստաբանական գործունեությամբ և մասնագետ իրավաբանների շրջանակներ, տվյալ ոլորտում վիճակագրական, կալանքի միջնորդությունների  իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ ընդունված գերատեսչական որոշումների և այլ տվյալների հավաքագրման համար համապատասխան հարցումներ ուղարկել  պատկան մարմիններին, մասնավորապես՝ ՀՀ դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, ՀՀ դատական դեպարտամենտ, ինչպես նաև ՀՀ ներպետական և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի ուսումնասիրման և այդ բոլոր ելակետային տվյալների ամփոփման արդյունքում համապատասխան փորձագետների կողմից մշակել և ներկայացնել կալանավորման կիրառման օրենսդրական կարգավորումների բարելավման փաթեթ՝ նպատակ ունենալով սույն խնդրահարույց ոլորտում արդյունավետ գործիքակազմ ներդնելու, իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ այն կիրառելու արդյունքում հասնել տեսանելի և չափելի արդյունքների: