Commitment to Constructive Dialogue

Բյուջե՝ բոլորի համար հասանելի

Ծրագրի անվանումը՝  «Բյուջե՝ բոլորի համար հասանելի»

ՔՀԿ-ի անվանումը՝ «Կապանի ուսուցիչներ» հասարակական կազմակերպություն

Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Կապան, Գորիս, Սիսիան համայնքներ

Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 5.501.800 դրամ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 4.991.800 դրամ, Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 510.000 դրամ։

 

Ծրագրի հիմնական նպատակը և առանձնահատուկ նպատակները.

 

Նպաստել Սյունիքի մարզի  հանրակրթական ուսումնական հաստատություններում (այսուհետև ՀՈՒՀ) բյուջեի պլանավորման, ծախսման և հաշվետվողականության գործընթացների բարելավմանը՝  մոնիտորինգի և ջատագովության միջոցով։ Բացահայտել ՀՈՒՀ տարեկան բյուջեի պլանավորման, ծախսման և հաշվետվողականության գործընթացների մասնակցայնության, հաշվետվողականության և թափանցիկություն հետ կապված խնդիրները՝ իրականացնելով  մոնիտորինգ։ Նպաստել  ՀՈՒՀ բյուջետային  քաղաքականության բարելավմանը՝ իրականացնելով նոր կարգի ներդրմանն ուղղված ջատագովություն։

Ծրագրի թիրախ խմբերն են՝ Գորիսի, Մեղրիի, Կապանի 15 ՀՈՒՀ դպրոցի խորհրդի, մանակավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդների, ինչպես նաև ՔՀԿ  ներկայացուցիչները։

Ծրագրի շահառուներն են՝ 6580  ծնող, 6580  աշակերտ,  480 ուսուցիչ։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բացահայտել ՀՀ Սյունիքի մարզի ՀՈՒՀ տարեկան բյուջեի պլանավորման, ծախսման և հաշվետվողականության գործընթացներում առկա խնդիրներն ու խոչընդոտները։ Մշակվել և ՀՀ ԿԳՆ-ին է ներկայացվել ՀՈՒՀ տարեկան բյուջեի պլանավորման, ծախսման և հաշվետվողականության գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկ-փաթեթ: