Commitment to Constructive Dialogue

Երիտասարդները հանուն իրենց ապագայի

Ծրագրի  անվանումը՝  «Երիտասարդները հանուն իրենց ապագայի»

Իրականացնող կազմակերպություն՝ «ԱԳԱՊԵ  ՎՈՐԼԴ» երիտասարդական հասարակական կազմակերպություն (ՀԿ)

Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ճամաբարակ համայնք (10 բնակավայրեր) 

Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝  5,500,000 դրամ, որից  պահանջվող՝ 4,950,000 դրամ,  ՀԿ ներդրում՝ 550,000 դրամ։

 

Ծրագրի հիմնական նպատակը և առանձնահատուկ նպատակները.

Նպաստել Ճամբարակ խոշորացված համայնքում երիտասարդների հանրային մասնակցության ապահովմանը և հանրային ազդեցության մեծացմանը՝ իրականացնելով երիտասարդների ներգրավվածության գնահատում, հանրային ֆինանսների մոնիտորինգ, ջատագովություն  և  մշակելով երիտասարդական քաղաքականություն: Իրականացնել հանրային կյանքում և տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության գնահատում:

Մշակել համայնքի երիտասարդական քաղաքականության ծրագիր և իրականացնելով ջատագովություն  ներկայացնել ՏԻՄ-ի հաստատմանը։

Ծրագրի թիրախ խմբերն են՝ Ճամբարակ խոշորացված համայնքի  երիատասարդների հետ աշխատող կառույցները, ՏԻՄ-ը , ուսումնական հաստատությունները:

Ծրագրի շահառուներն են Ճամբարակ համայնքի 18-35 տարեկան երիտասարդությունը.